Դժնիկ թիատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դժնիկ թիատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Ցեղ Դժնիկ (Rhamnus)
Տեսակ Դժնիկ թիատերև (R. spathulifolia)
Միջազգային անվանում
Rhamnus spathulifolia

Դժնիկ թիատերև (լատին․՝ Rhamnus spathulifolia), դժնիկազգիների ընտանիքի, դժնիկ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 2 մ բարձրությամբ, ճիպոտանման, փշապատ ճյուղերով։ Տերևադասավորությունը հերթադիր է կամ օղակաձև։ Տերևները տարբեր ձևի են, նշտարաձևից մինչև էլիպսաձև, 2,5-7 սմ երկարությամբ և 0,8-2 սմ լայնությամբ, սուր գագաթով, մանրատամնաեզր։ Ծաղիկները դեղնականաչ են, 0,4-0,7 սմ երկարությամբ։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտուղները սև են, հասունանում են հունիս-սեպտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Չինաստանում, Ճապոնիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Զանգեզուրում։ Համարյա ամենուրեք, չոր, քարքարոտ լանջերում, թփուտների մեջ, ծովի մակարդակից մինչև 1900 մ բարձրությունների վրա։ Հաճախ է հանդիպում նաև գետերի ու առվակների ափերին, անտառի բացատներում ու անտառաեզրերին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց արագ է աճում և կարճ ժամանակում բավականին մեծ բուսական զանգված է առաջացնում։ Լավ է տանում խուզումը, հեշտությամբ է բազմանում կտրոններով և թփի բաժանումով։ Օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Խորհուրդ է տրվում օգտագործել չոր, քարքարոտ, անջրդի հողերի կանաչապատման նպատակով, ինչպես նաև արհեստական անտառատնկումների ժամանակ։ Պարունակում է մի շարք արժեքավոր նյութեր, մասնավորապես կեղևում՝ 80 մգ/տոկոս C վիտամին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 201։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ թիատերև» հոդվածին։