Դեֆեկտոլոգիա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Դեֆեկտոլոգիա (լատին․՝ defectus - պակասություն և ․․․ լոգիա), գիտության բնագավառ, որն ուսումնասիրում է ֆիզիկական և հոգեկան պակասությամբ երեխաների զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները, ուսուցման ու դաստիարակության հարցերը։
Ընդգրկում է հետևյալ հատուկ մանկավարժությունները սուրդոպեդագոգիկա (ուսումնասիրում է լսողության պակաս ունեցող երեխաների դաստիարակության և ուսուցման պրոցեսները), տիֆչոպեդագոգիկա (ուսումնասիրում է տեսողության պակասություն ունեցող երեխաների դաստիարակության և ուսուցման պրոցեսները), օլիգոֆրենուցեդագոգիկա (ուսումնասիրում է մտավոր պակասություն ունեցող երեխաների դաստիարակության և ուսուցման պրոբլեմները), լոգոպեդիա (ուսումնասիրում է խոսելու թերություն ունեցող երեխաների ուսուցման պրոբլեմները)։ Դեֆեկտոլոգիայով զբաղվում է նաև լուրջ թերությամբ (կույր-խուլ-համր, մտավոր խախտումով կույր կամ խուլ-համր և այլն) երեխաների պրոբլեմներով։ Դեֆեկտոլոգիայի մեջ է մտնում հոգեբանության այն մասը, որն ընդգրկում է երեխաների հոգեբանության ուսումնասիրությունը, ինչպես նաև սուրդոտեխնիկան և տիֆլոտեխնիկան, որը մշակում է ուսուցման տեխնիկական միջոցներ պակասությունների ուղղման, շտկման և կոնպենսացիայի համար։
Դեֆեկտոլոգիան սերտորեն կապված է հարակից գիտությունների հետ։ Անոմալ երեխաների ուսումնասիրությամբ զբաղվում են նաև իրավաբանները, բնագիտության և բժշկության աշխատողները։ Դեֆեկտոլոգիայի պրոբլեմներն են անոմալ երեխաների զարգացման բնորոշ առանձնահատկությունները, դաստիարակության և ուսուցման ուրույն պրոցեսի էությունն ու փոխադարձ կապը ընտանեկան դաստիարակության հետ, առանձին դպրոցների և հիմնարկների դաստիարակության և ուսուցմաև բովանդակությունը, միջոցների, մեթոդների կազմակերպչական յուրահատկությունները, երեխաների պակասությունների վերացումը կամ բարելավումը, հասարակական և գործնական կյանքին՝ նրանց նախապատրաստելու ուղիներն ու միջոցները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 366)։ |