Դերասանուհին (ֆիլմ)
Դերասանուհին ռուս.՝ Артистка | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն, ռոմանտիկ ֆիլմ[1][2] և մելոդրամա |
Թվական | օգոստոսի 30, 2007[3] |
Լեզու | ռուսերեն[4] |
Ռեժիսոր | Ստանիսլավ Գովորուխին |
Դերակատարներ | Յուրի Ստեպանով, Դմիտրի Պևցով, Ալեքսանդր Աբդուլով, Ֆեոդոր Բոնդարչուկ, Եվգենյա Դոբրովոլսկայա, Մարիա Արոնովա, Միխայիլ Եֆրեմով, Գալինա Բոբ, Իրինա Սկոբցևա և Սվետլանա Նեմոլյաևա |
Օպերատոր | Վալերի Մյուլգաուտ |
Երաժշտություն | Եվգենի Դոգա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 100 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Դերասանուհին» (ռուս.՝ «Артистка»), 2007 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը[5][6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է ոչ այնքան երիտասարդ ամուսնալուծված կնոջ ճակատագրի մասին, որը նման է շատ կանանց ճակատագրին։ Աննան կյանքում շատ հաջողակ չէ, նա աշխատում է թատրոնում որպես դերասանուհի, բայց ստանում է միայն երկրորդական աննշան դերեր, և բացի այդ, անձնական կյանքում էլ ամեն ինչ չէ, որ լավ է։ Չհուսահատվել և բոլոր անախորժությունները վերապրել Աննային օգնում է նրա լավագույն ընկերուհին, որն ապրում է նրա հարևանությամբ։
Աննայի ընկերուհին՝ ուրախ և լավատես մարդ է։ Նա ոչ միայն լսում է իր հարևանի բոլոր վշտերը, կարեկցում և ապրումակցում նրան, այլև փորձում է բոլոր միջոցներով օգնել նրան՝ կազմակերպելու իր անձնական կյանքը։ Մի օր Աննան, որը հերթական անգամ հյուրընկալվում է ընկերուհուն, հանդիպում է մի տղամարդու, որին հետագայում սիրահարվում է։ Միևնույն ժամանակ թատրոնում նրան լավ դեր են առաջարկում։ Մինչև հերոսուհին կանգնում է բարդ ընտրության առաջ՝ կարիերան կամ անձնական երջանկությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Եվգենյա Դոբրովոլսկայա | դերասանուհի | Անեչկա (Աննա Պետրովա)
Յուրի Ստեպանով | Արկադիի ընկերը | Վիկենտի Իվանովիչ
Մարիա Արոնովա | Արկադիի կինը, Անեչկայի հարևանուհին և ընկերուհին | Մուսյա
Դմիտրի Պևցով | Մուսյայի ամուսինը | Արկադի
Իրինա Սկոբցևա | Վիկենտիի մայրը | Վարվառա Ֆոմինիչնա
Ալեքսանդր Աբդուլով | Բոսյակին |
Ֆեոդոր Բոնդարչուկ | (կամեո) | ֆիլմի ռեժիսոր
Միխայիլ եֆրեմով | դերասան | Գուսյատնիկով
Սվետլանա Նեմոլյաևա | թատրոնի դերասանուհի | Թամարա Արկադևնա
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է մեկ ամսում՝ ռեժիսորի մյուս աշխատանքների միջև ընկած ժամանակահատվածում։ Ֆիլմի գլխավոր հովանավորն է Amway ընկերությունը[6]՝ Artistry Time Defiance-ի արտադրանքի առաջմղման շրջանակներում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն սկսվում և ավարտվում գրիմի սենյակում դերասանուհիների տեսարանով։ Սկզբում ցուցադրվում է սենյակը ներկայացումից հետո և հնչում է «Տուրանդոտի վալսը» «Արքայադուստր Տուրանդոտ» (1922) ներկայացումից, որը ռուսական թատրոնի ոչ պաշտոնական հիմնն է[7]։ Վերջում ցուցադրվում է գրիմի սենյակը ներկայացումից առաջ և հնչում է Գերտրուդայի խոսքը «Համլետից»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://flickseeker.com/SearchResults/SearchBySearchTerms?searchTerms=Stanislav%20Govorukhin
- ↑ http://www.moviebreak.de/person/fedor-bondarchuk
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.proz.com/kudoz/english_to_russian/art_arts_crafts_painting/5700580-artistic_force.html
- ↑ «Станислав Говорухин: Хочется разнообразия». Rossiyskaya Gazeta (Russian). 2007 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 Новость на сайте Amway от 3 сентября 2007 года (копия с сайта archive.org от 18 сентября 2007 года)
- ↑ «Принцесса Турандот. Театр им. Е.Вахтангова. Ю.Борисова, М.Ульянов, Л.Максакова (1971)». Советское телевидение. ГОСТЕЛЕРАДИОФОНД России.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դերասանուհին» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|