Դետոնացում
Դետոնացում (ֆր.՝ détoner - պայթել, լատին․՝ detono - շառաչում եմ), պայթուցիկ նյութում էներգիայի անջատմամբ և գերձայնային արագությամբ շերտից շերտ ալիքաձև տարածվող քիմիական ռեակցիա։ Դետոնացումը սովորաբար առաջանում է մեխանիկական կամ ջերմային ուժգին ներգործումից (հարված, կայծ, պայթյուն և այլն)։ Հարվածային ալիքն ստեղծում է դետոնացման ալիքի ավանգարդային ճակատ, որը, շարժվելով մեծ արագությամբ, նյութի չափազանց նեղ շերտում առաջացնում է ճնշման և ջերմաստիճանի խիստ բարձրացում։ Ալիքի ճակատին անմիջապես հարող այդ շերտում մեծ արագությամբ ընթանում է քիմիական փոխարկում։ Քիմիական ռեակցիայից անջատված էներգետիկ դետոնացման ալիքի սխեման Ա-հարվածող ալիքի ճակատը, Բ-քիմիական ռեակցիայի գոտին, Գ-ալիքի տարածման ուղղությունը գիան հարվածային ալիքում ապահովում է բարձր ճնշումը։ Լրացնելով էներգիայի պաշարը՝ ալիքը տարածվում է առաջ (համասեռ պայթուցիկ նյութում հաստատուն արագությամբ)։ Դետոնացման տարածման արագությունը պայթուցիկ նյութը բնորոշող մեծություն է «որը պայթուցիկ, սովորաբար, պինդ և հեղուկ նյութերում ավելի մեծ է», քան գազերում։ Մեծ արագության ճնշման և ջերմաստիճանի խիստ բարձրացման պատճառով առաջանում է պայթյուն։ Եթե քիմիական ռեակցիայի տարածման արագությունը փոքր է ձայնի արագությունից, ապա տեղի է ունենում պայթուցիկ նյութի այրում։ Հաճախ հարկ է լինում դետոնացումը կանխել (ներքին այրման շարժիչներում, հրանոթի փողում և այլն)։ Վառելիքի կայունությունը դետոնացման նկատմամբ բնորոշվում է օկտանային թվով կամ նրանց տեսակայնությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 359)։ |