Jump to content

Դենիտրիֆիկացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազոտի շրջափուլերը(անգլ.)

Դենիտրիֆիկացում (լատին․՝ de—նախածանց․ այստեղ նշանակում է գործողության ավարտ, nitrogenium — ազոտ և facio — կատարում եմ), նիտրատների (NO3) վերականգնումը մոլեկուլային ազոտի, որը կատարվում է բակտերիաների միջոցով։ Անաերոբ պայմաններում դենիտրիֆիկացման ընթանում է նիտրիտների (NO2) և ազոտի ենթօքսիդի (N2O) առաջացմամբ։ 2НNОз—>2HN02—>N20+N2։ Նիտրատների վերականգնման համար պահանջվող Էներգիան բակտերիաներն ստանում են օրգանական նյութերի (օրինակ, ածխաջրերի, սպիտակուցների, օրգանական թթուների) օքսիդացումից։

Դենիտրիֆիկացումը խիստ ճնշվում և ամբողջությամբ դադարում է մոլեկուլային թթվածնի առկայությամբ։ Դենիտրիֆիկացումից պետք է տարբերել կեղծ դենիտրիֆիկացումը, երբ բնության մեջ կամ բակտերային կուլտուրայում տեղի է ունենում ամոնիումային աղերի, ամիդների, ամինների մաքուր քիմիական փոխազդեցություն՝ մոլեկուլային ազոտի առաջացմամբ։ 1 գ հողում պարունակվում են հարյուր-հազարավոր դենիտրիֆիկացնող բակտերիաներ։ Այնուամենայնիվ, դենիտրիֆիկացված հողում կարող է տեղի ունենալ միկրոօրգանիզմների կողմից քայքայվող օրգանական նյութերի և նիտրատների բավարար քանակության և օպտիմալ ջերմաստիճանի (25-30 °C) պայմաններում։

Դենիտրիֆիկացումի հետևանքով հողում ազոտի քանակը խիստ նվազում է և ընկնում բերքատվությունը։ Դենիտրիֆիկացումը նվազեցնելու լավ միջոցներ են հողի բավարար օդավորումը (աերացիա), խոնավության պակասեցումը (որոշ շրջանում) և մշակովի բույսերով հողի հարստացումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 350