Դերասանական առաջնաելույթը կատարել է 2004 թվականին՝ նկարահանվելով «Փոխակերպուկներ» ֆիլմում։ Քրոջ՝ Ռաքել Կաստրոյի հետ 2006 թվականին նկարահանվել է «Ինչպես ճանաչել քո սրբերին» և «Փոքրիկ փախստականներ» ֆիլմերում։ 2007 թվականին նկարահանվել է «Գույնի հետքեր» և «Այնտեղ, որտեղ Աստված թողեց իր կոշիկները» ֆիլմերում[1]։
2008 թվականին դերակատարում է ունեցել «27 հարսանիք» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Քեթրին Հայգլը և 2009 թվականին դերակատարում է ունեցել «Նախարարները» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Ջոն Լեգուզամոն։ Հետո նկարահանվել է «Կեղծված» ֆիլմում՝ Մենի Պերեսի հետ, որի ռեժիսորն է Ուիլյամ Ուեդիգը, իսկ հետո 2016-2019 թվականներին մարմնավորել է Ռաֆայել Սանտյագոյին «Մթնշաղի որսորդներ» հեռուստասերիալում[2]։
Ծնվել է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդում՝ պուերտոռիկոցի Ալբի Կաստրոյի և իտալական ծագմամբ ամերիկուհի Քեյթլինի ընտանիքում։ Ունի երեք ավագ քույր և մեկ ավագ եղբայր, ներկայումս ապրում է Լոնգ Այլենդում։