Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածմայիսի 17, 2020
Կայքdaparm.am

Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն։ Կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականի մայիսի 17-ին և գլխավորում է Սուրեն Սուրենյանցը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը քաղաքական ներկայացուցչություն չունի Ազգային ժողովում և ներկայումս գործում է որպես արտախորհրդարանական ուժ։ Սուրեն Սուրենյանցը «Հանրապետություն կուսակցության» նախկին անդամ էր։ Կուսակցությունն ի սկզբանե հայտարարել է 2021 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն, ի վերջո, չի գրանցվել[2]։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին մասնակցել է Վարդենիս համայնքի ՏԻՄ համասանական ընտրություններին՝ «Համերաշխություն» կուսակցության հետ կազմելով «Ահարոն Խաչատրայն» կուսակցությունների դաշինքը, որի ժամանակ համայնքապետ դարձավ դաշինիք թեկնածու Ահարոն Խաչատրյանը[3][4]։

Կուսակցությունը մասնակցել է նաև Եղեգնաձոր համայնքի ընտրություններին՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կազմելով «Դավիթ Հարությունյան» դաշինքը ։ Եղեգնաձորում նույնպես համայնքապետ դարձավ դաշինքի թեկնածու Դավիթ Հարությունյանը[5]։

2022 թվականի սեպտեմբերի 25-ին կուսակցությունը մասնակցել է Ճամբարակ համայնքի համամասնական ընտրություններին՝ լինելով միակ թեկնածուն։ Կուսակցությունը ստացել է 5257 ձայն և նրա թեկնածու Վազգեն Ադամյանը ընտրվել է համայնքապետ։

2022 թվականի սեպտեմբերի 25-ին կուսակցությունը մասնակցել է Քաջարան համայնքի համամասնական ընտրություններին՝ դաշինք կազմելով Արդարություն կուսակցության հետ։ Կուսակցության կազմած «Դեպի միասնություն» դաշինքըմ զբաղեցնելով առաձին տեղը, իրենց թեկնածու Մանվել Փարամազյանը ընտրվում է Քաջարանի համայնքապետ[6][7]։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը հայտարարել է, որ կողմ է ինչպես լիբերալ, այնպես էլ պահպանողական դիրքորոշումներին՝ աջակցելով շուկայական տնտեսության համակարգին։ Կուսակցությունը նաև կողմ է աղքատության կրճատմանը, բոլոր քաղաքացիների համար ազատ ընտրությունների և ազատության ապահովմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը[8][9][10][11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ընտրություններ-2021. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնական այցեքարտը»». 2021 թ․ ապրիլի 13.
  2. Technologies, Peyotto. ««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը». 1in.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. ««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կմասնակցի Նոր Հաճնի, Վարդենիսի և Եղեգնաձորի ընտրություններին». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Lusine. «Վարդենիսի քաղաքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը․ ՔՊ-ն հեռացավ». yerevan.today. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Եղեգնաձորում հաղթել է «Դավիթ Հարությունյան» դաշինքը, Ջերմուկում և Վայքում՝ «Քաղաքացիական պայմանագիրը»». Hetq.am. 2021 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Դեպի միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորելու է Մանվել Փարամազյանը».
  7. «Նախնական արդյունքներով՝ որ ուժերն են հաղթանակ տարել երեկվա ՏԻՄ ընտրություններում, և ովքեր կլինեն նոր համայնքապետները». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «Կառավարության երեկվա որոշումը, մեծ հաշվով, ինքնախոստովանություն էր. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն». Politik.am.
  9. ««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը». araratnews.am.
  10. ««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը նոր՝ ավելի կրեատիվ բևեռ կձևավորի». operative.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  11. ««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»». New Armenia. 2021 թ․ հունվարի 21. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]