«Դեղնիկը» (ռուս.՝ Жёлтик), 1966 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից նկարահանված խորհրդային մուլտֆիլմ` երեխաների համար։ Մուլտֆիլմը Դեղնիկ անունով ճուտիկի արկածների մասին է։
Գլխավոր հերոսը` փոքրիկ ճուտիկ Դեղնիկը, դեռ նոր է ճանաչում աշխարհը։ Նա զբոսանքի է դուրս գալիս մյուս ճուտիկների հետ, սակայն հետ է մնում։ Շուտով նա տեսադաշտից կորցնում է իր խումբն ու շատ է տխրում։ Իսկ այդ պահին նրա դիմաց հայտնվում է ինչ-որ որդ։ Դեղնիկը շատ է վախենում և սկսում է լաց լինել։ Լսելով ճուտիկի լացը` նրան է մոտենում շունն ու հարցնում, թե ինչու է ճուտիկը լաց լինում։ Իմանալով պատճառը՝ շունը Դեղնիկին բացատրում է, որ որդը կվախենա ու կգնա, եթե ճուտիկը նրան կտցահարի։ Խորհուրդը գործում է։ Այդ ժամանակ Դեղնիկն սկսում է կիրառել այս մեթոդը նաև մյուսների վրա, բայց այն չգիտես ինչու այլևս չէր գործում։
Մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով (1990-ականների սկզբին) և DVD ձևաչափով (2000 թվականին), «Խոշոր պլան» ընկերության կողմից։ Ձայնագրման ժամանակ օգտագործվել է պատկերի և ձայնի թվային ռեստավրացիա[1]։
Карганова Екатерина Жёлтик. — М.: Астрель, 2012. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-271-45480-6 . Иллюстрации и текст по мультфильму. На обложке полное название книжной серии: СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах![2]
Карганова Е. Жёлтик. — Москва: Яблоко, 2013. — (Мультсказка). — ISBN 978-5-94707-065-1 . Художник Арбеков В. Иллюстрации и текст по мультфильму.[3]: