Դեղնածաղիկ գերմանական (լատին․՝ G. germanica), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։
Փոքր թուփ է՝ 0,2-0,6 սմ բարձրությամբ։ Ընձյուղները կտրվածքում կլորավուն
են, ակոսավոր, մազմզուկապատ։ Փշիկները ծոցային են, կանաչ, անկյունավոր, սրածայր, վերևինները` ճյուղավորված, ներքևինները` հասարակ։ Ծաղկակիր ընձյուղները
անփուշ են։ Կան ընդհանրապես անփուշ այլատեսակներ։ Տերևները պարզ են, երկարավուն էլիպսաձև, նշտարաձև կամ լայն նշտարաձև 1,0-1,5 սմ երկարությամբ և 57 սմ
լայնությամբ, սրածայր, կանաչ, վերևի կողմից համարյա մերկ, ներքևից քիչ թե շատ մազմզուկապատ, թարթիչաեզր, համարյա նստադիր։ Ծաղկաբույլերը ծայրային են,
ողկույզանման, 3-5 սմ երկարությամբ։ Ծաղիկները 0,8-1 սմ երկարություն ունեն,
ոսկեդեղին պսակով։ Ծաղկակիրը, ինչպես և բաժակը, մազմզուկապատ են։ Առագաստը ձվաձև սրտաձև է, սրածայր, մերկ, նավակն ավելի երկար է առագաստից, մազմզուկապատ։ Ունդերը երկարավուն են, թեթևակի կեռ քթիկով, սևադարչնագույն, երկար մազմզուկապատ, պարունակում են 2-5 սերմ, որոնք տափակ են, երիկամաձև, դարչնագույն, փայլուն։ Ծաղկում են մայիս-հուլիս ամիսներին։
Տարածված է Եվրոպայում, բացի հյուսիսային և հարավային շրջաններից, ԽՍՀՄ-ի
եվրոպական մասում (արևմտյան և կենտրոնական շրջաններ)։
Աճում է չոր, փշատերև անտառներում։ Վատ է տանում կալցիումի առատությունը
(կալցեոֆոբ է)։ Մեր հանրապետության պայմաններում պիտանի է միայն մեզոֆիլ անտառային գոտու բնակավայրերի կանաչապատման համար։
Էկոլոգիական խումբը՝ V: Մշակության հնարավոր շրջանները' 7, 9-1 0,1 9-21,31[1]։