Դատարկ կալորիաներ
Դատարկ կալորիաներ (անգլ.՝ junk food, բառացիորեն՝ թափոնային ուտելիք, աղբային ուտելիք), ցածր կենսաբանական արժեք և բարձր ճարպեր ու շաքար պարունակող կալորիական ուտելիքը բնորոշող արտահայտություն[1][2][3]։ Հասկացությունը հատնի է նաև որպես «ջանկ-ֆուդ» (անգլերեն junk food բառից) կամ «վնասակար ուտելիք», «անառողջ ուտելիք», «ծանր ուտելիք», «սուռոգատային ուտելիք»։
Սովորաբար անառողջ սննդի մեջ ներառում են սնեքները (աղի պնդուկները, կարտոֆիլային չիպսերը), արագ սնունդը և քաղցր, գազավորված, ոչ ալկոհոլային տարատեսակ խմիչքներ (պեպսի-կոլա, Կոկա-Կոլա և այլն)։
«Թափոնային աղբ» անվանումն ի սկզբանե վերաբերում էր ոչ թե ուտելիքի որակին, այլ նրան, որ դրա զանգվածային օգտագործումն այդպիսի մթերքի վաճառքի վայրերում հանգեցնում էր տարածքի աղտոտման, ինչը տեղի էր ունենում կիրառված փաթեթավորման միջոցով։
«Դատարկ կալորիաներով» ուտելիքն արտադրվում է բազմակի ձևերով և գովազդվում է ագրեսիվ կերպով։ Այն տարածված է սպառողների շրջանում, քանի որ ունի վառ արտահայտված համ, այն անհրաժեշտ չէ պատրաստել և կարելի է ուտել ցանկացած իրավիճակում։
Այլ հետազոտողների կարծիքով՝ հենց հասկացությունը լիովին մարքետինգային է և չի արտահայտում ո՛չ ուտելիքի իրական արժեքը, ո՛չ նրա որևէ հատկանիշ՝ բացի հասանելիությունից։ Նրանց կարծիքով՝ արագ սննդի ռեստորանների միջոցով ուտեստի հասանելիությունն արդեն իսկ հանդիսանում է պատճառ՝ դրա՝ հիվանդությունների հետ ունեցած կապը հայտնաբերելու համար։ Մի կողմից, սպառողները քաղցը հագեցնում են էժանագին ուտելիքով՝ այդ կերպ վնաս հասցնելով իրենց առողջությանը, իսկ մյուս կողմից, արագ սննդի կետ այցելությունը հանդիսանում է սոցիալական յուրօրինակ նշագրում՝ բարձր ռիսկային գոտու բնակչության կոնկրետ խմբերն առանձնացնող, իսկ ինքն իրենով «ջանկ ֆուդը» այստեղ կապ չունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «junk food». Merriam-Webster Dictionary. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «junk food». Macmillan English Dictionary for Advanced Learners. | accessdate=13 March 2015}}
- ↑ O'Neill, Brendon (2006 թ․ նոյեմբերի 30). «Is this what you call junk food?». BBC News. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Большой кулинарный словарь — «Сорная еда» Արխիվացված 2017-02-06 Wayback Machine
- Ansel, Karen. «30 Surprisingly Healthy Fast Foods». Fitness Magazine (Meredith Corporation). Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- Anthony, Mark (2014 թ․ ապրիլի 1). «Understanding Satiation and Satiety». Food Processing. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- «Junk food is more expensive than healthy food: study, says Dept. of Agriculture study». NY Daily News. Associated Press. 2012 թ․ մայիսի 16. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- Center for Public Health Nutrition (University of Washington). «Nutrient Profiling». Center for Public Health Nutrition (University of Washington). Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
- Fernandez, Manny (2010 թ․ օգոստոսի 7). «Let Us Now Praise the Great Men of Junk Food». New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- Freedman, David H. (2013 թ․ հունիսի 19). «How Junk Food Can End Obesity». The Atlantic. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- Lehman, Shereen (2014 թ․ նոյեմբերի 1). «Why Is Junk Food So Popular? Here Are Three Reasons». About.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- Moss, Michael (2013 թ․ փետրվարի 20). «The Extraordinary Science of Addictive Junk Food». New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- Parker-Pope, Tara (2007 թ․ դեկտեմբերի 5). «A High Price for Healthy Food». New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- Poti, Jennifer M; Kiyah J Duffey,; Barry M Popkin (2013 թ․ հոկտեմբերի 23). «The association of fast food consumption with poor dietary outcomes and obesity among children: is it the fast food or the remainder of the diet?». Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Saez, Catherine (2014 թ․ հունիսի 11). «UN Advisor Denounces Junk Food As 'Culprit' In Rising NCDs, Calls For Change». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ScienceDaily (2014 թ․ հունվարի 15). «Fast food not the major cause of rising childhood obesity rates, study finds». ScienceDaily. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- «Empty Calories: What are empty calories?». EnergyFirst. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.