Դավիթ Վարդանյան (բալետի արտիստ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Վարդանյան (այլ կիրառումներ)
Դավիթ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Մասնագիտություն | բալետի պարող |
Դավիթ Վարդանյան (մայիսի 5, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Վարդանյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 8-ին, Երևան քաղաքում։ Դավիթի պապը՝ Հենրիկ Վարդանյանը եղել է պարող, Հայաստանի Պարի պետական անսամբլի առաջին մենակատարը[1]։
Դավիթը 1998-2003 թվականների սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որից հետո՝ 2003 թվականից ուսումը շարունակել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի «Ջոն Գրանկո» բալետի դպրոցում։ 2006 թվականից աշխատանքի է անցել Դրեզդեն քաղաքի «Սեմֆերոպեր» օպերային թատրոնում, հետագա աշխատանքային գործունեությունը շարունակել է Ամստերդամի ազգային Բալետում՝ է 2010-2012 թվականներին։
Դավիթ Վարդանյանը որպես բալետի մենակատար 2012 թվականից աշխատանքի է անցել Բելգիայի Անտվերպեն քաղաքի Թագավորական Բալետում։
Հայաստանի ազգային թատրոնում եղել է հրավիրված ուսուցիչ[2]։
Պարուսույցներ Ջիրի Կիլյանի, Վիլիամ Ֆորսիթի, Ջորջ Բլանխինի, Ջոն Նեումայերի, Ջոն Գրանկոյի, Հանս վան Մանենի, Դեյվիդ Դոսոնի բալետներում հանդես է եկել որպես պարող[3]։
Իտալիայում տեղի ունեցած «Բոլզանո» պարի միջազգային մրցույթին Դավիթ Վարդանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը։ Մասնակցել է նաև Ստամբուլոււմ կայացած մրցույթին և դուրս եկել եզրափակիչ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mirror-Spectator, The Armenian (2019 թ․ մայիսի 14). «Our Man in Hong Kong». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Davit Vardanyan». HO Ballet: Ballet School Hong Kong (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.