Jump to content

Դավիթ Վարդանյան (բալետի արտիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Վարդանյան (այլ կիրառումներ)
Դավիթ Վարդանյան
Ծնվել էմայիսի 5, 1974(1974-05-05) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Մասնագիտությունբալետի պարող

Դավիթ Վարդանյան (մայիսի 5, 1974(1974-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Վարդանյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 8-ին, Երևան քաղաքում։ Դավիթի պապը՝ Հենրիկ Վարդանյանը եղել է պարող, Հայաստանի Պարի պետական անսամբլի առաջին մենակատարը[1]։

Դավիթը 1998-2003 թվականների սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որից հետո՝ 2003 թվականից ուսումը շարունակել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի «Ջոն Գրանկո» բալետի դպրոցում։ 2006 թվականից աշխատանքի է անցել Դրեզդեն քաղաքի «Սեմֆերոպեր» օպերային թատրոնում, հետագա աշխատանքային գործունեությունը շարունակել է Ամստերդամի ազգային Բալետում՝ է 2010-2012 թվականներին։

Դավիթ Վարդանյանը որպես բալետի մենակատար 2012 թվականից աշխատանքի է անցել Բելգիայի Անտվերպեն քաղաքի Թագավորական Բալետում։

Հայաստանի ազգային թատրոնում եղել է հրավիրված ուսուցիչ[2]։

Պարուսույցներ Ջիրի Կիլյանի, Վիլիամ Ֆորսիթի, Ջորջ Բլանխինի, Ջոն Նեումայերի, Ջոն Գրանկոյի, Հանս վան Մանենի, Դեյվիդ Դոսոնի բալետներում հանդես է եկել որպես պարող[3]։

Իտալիայում տեղի ունեցած «Բոլզանո» պարի միջազգային մրցույթին Դավիթ Վարդանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը։ Մասնակցել է նաև Ստամբուլում կայացած մրցույթին և դուրս եկել եզրափակիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mirror-Spectator, The Armenian (2019 թ․ մայիսի 14). «Our Man in Hong Kong». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  2. «Davit Vardanyan». HO Ballet: Ballet School Hong Kong (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «Zark Foundation ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ».