Jump to content

Դասակարգային խտրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասակարգային խտրականություն, կլասսիզմ (անգլ.՝ classism), սոցիալական դասի խտրականություն կամ նախապաշարմունք այս կամ այն դասի ներկայացուցիչների նկատմամբ։ Տերմինը օգտագործվում է ինչպես կենցաղային, այնպես էլ` համակարգված խտրականության վերաբերյալ[1]։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածն արգելում է դասակարգային խտրականությունը այլ տեսակների (գենդերային, ռասայական, կրոնական և այլն) հետ միասին[2]։

Մակարդակներ և տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի տնտեսագետ Չակ Բարոնն առանձնացնում է դասակարգային խտրականության մի քանի մակարդակ.

  • Մակրո մակարդակ` մի դասի համակարգված շահագործում և ճնշում մյուս դասի կողմից։
  • Միջին մակարդակ` նախապաշարմունք, կողմնակալ վերաբերմունք` ըստ հասարակական կարծիքի խտրական դասերի անդամների նկատմամբ (օրինակ` այն ընկալումը, որ ցածր եկամուտ ունեցող մարդիկ ըստ սահմանման հիմար են կամ ծույլ)։ Այս մակարդակում ԶԼՄ-ները կարևոր դեր են խաղում։
  • Միկրո մակարդակ` ամենօրյա խտրականություն, այլ անձանց շահերի ոտնահարում անձ-անձի մակարդակով[3]։

Բարոնը տարբերակում է բանվորների նկատմամբ խտրականությունը և աղքատների նկատմամբ խտրականությունը` որպես կլասսիզմի տարբեր դրսևորումներ[3]։

Կապ խտրականության այլ ձևերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի սոցիոլոգ Բեթինա Ռոսը գրում է, որ «այսօր անվիճելի է համարվում այն փաստը, որ ռասիզմը, սեքսիզմը և կլասսիզմը աշխատում են միմյանց աջակցելու համար և շատ ընդհանուր բաներ ունեն, չնայած դրանք ամբողջովին չեն համընկնում միմյանց»[4]։

Խտրականության տարբեր համակարգերի միջև փոխկապակցվածության վերլուծությամբ զբաղվում է ինտերսեկցիոնալության տեսությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Langhout, Regina Day; Rosselli, Francine; Feinstein, Jonathan (Winter 2007), Assessing Classism in Academic Settings, The Review of Higher Education 30 (2): 145—184
  2. «Конвенция о защите прав человека и основных свобод (Изменённая и дополненная Протоколами № 11 и № 14)». Совет Европы (ռուսերեն). 1950 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  3. 3,0 3,1 Chuck Barone: Classism, in: Robert E. Weir (Hrsg.): Class in America. An Encyclopedia, Greenwood Press 2007, ISBN 978-0-313-33719-2, S. 139 et seq.
  4. Bettina Roß: Migration, Geschlecht und Staatsbürgerschaft, Politik und Geschlecht, (= Reihe: Politik und Geschlecht, vol. 16), VS Verlag fur Sozialwissenschaften, ISBN 978-3-8100-4078-7, S. 18