Jump to content

Դանլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դանլի
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀոնդուրաս Հոնդուրաս
ՀամայնքEl Paraíso Department?
Մակերես2518 կմ²
ԲԾՄ814 մետր
Բնակչություն195 916 մարդ (2013)
Ժամային գոտիUTC-6
Դանլի (Հոնդուրաս)##
Դանլի (Հոնդուրաս)

Դանլի, (իսպ.՝ Danlí), քաղաք և վարչական շրջան Հոնդուրասայում, Էլ Պարայիսո վարչության մեջ։

Աշխարհագրական տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է վարչության կենտրոնում, Տեգուսիգալպա քաղաքից 92 կմ հարավ-արևելք։ Ծովի մակարդակից ունի 814 մետր բարձրություն[1]։ Հաշվի առնելով ծովի մակարդակից ունեցած բարձրությունը՝ կլիման բնութագրվում է թույլ, չնայած նրան, որ գտնվում է արևադարձային կլիմայական գոտում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 62 597 մարդ[2]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.

1974 1988 2001 2013
10 825 29 025 40 915 62 597

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունը հիմնականում զարգացած է գյուղատնտեսության շնորհիվ, քանի որ այստեղ կան բերրի հովիտներ, որտեղ աճում է հիմնականում հացահատիկ և բանջարեղեն։ Բացի այդ անասնապբցահությունը, առևտուրը և զբոսաշրջությունը դանլիդցիների եկամտի աղբյուր են։

Բացի այդ, այստեղ է գտնվում Centro Penal de Danlí տխրահռչակ բանտը, որտեղ բանտարկյալներին թույլատրվում է կիրառել իրենց սեփական կանոնները[3]։

2017 թվականից քաղաքը Դանլիի կաթոլիկ թեմի եպիսկոպոսական աթոռանիստն է, որը գտնվում է Տեգուսիգալպայի եկեղեցական մետրոպոլիայի նահանգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Danlí, El Paraíso» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Danli» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  3. Walker, Daniel, UK journalist braves World's Most Dangerous Prison having to 'play by inmates rules' Mirror.co.uk 1/4/2016


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանլի» հոդվածին։