Դանիել Օրտեգա
Դանիել Օրտեգա | |
Կուսակցություն՝ | Ազգային ազատագրության սանդինիստական ռազմաճակատ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գրող |
Դավանանք | չդավանող կաթոլիկ |
Ծննդյան օր | նոյեմբերի 11, 1945[1][2][3] (78 տարեկան) |
Ծննդավայր | Լա Լիբերտադ, Chontales Department, Նիկարագուա[4] |
Քաղաքացիություն | Նիկարագուա |
Ամուսին | Ռոսարիո Մուրիլյո |
Զավակներ | Կամիլա Օրտեգա Մուրիլյո |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Խոսե Դանիել Օրտեգա Սաավեդրա (իսպ.՝ José Daniel Ortega Saavedra, նոյեմբերի 11, 1945[1][2][3], Լա Լիբերտադ, Chontales Department, Նիկարագուա[4]), նիկարագուացի հասարակական-քաղաքական գործիչ, Նիկարագուայի 29-րդ և 33-րդ (ներկայիս) նախագահ։
1964 թվականին մտել է Ազգային ազատագրության սանդինակաէ ճակատի շարքերը։ Մանագոայի կենտրոնաամերիկյան համալսարանում ուսումնասիրել է իրավունք։ 1970–1974 թվականներին գտնվել է ազատազրկության մեջ։ Նիկարագուայում հեղափոխության հաղթանակից (1979 թվականի հուլիսի 19) հետո մտել է Ազգային վերածննդի կառավարության ղեկավար խորհրդի կազմի մեջ, իսկ 1981 թվականի մարտին նշանակվել այդ խորհրդի կոորդինատոր։ Ունի բարձրագույն զինվորական կոչում՝ հեղափոխության կոմանդանտե։
1984 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է նախագահ։ Վերընտրվել է 2007 թվականին։
2021 թվականի նոյեմբերին Դանիել Օրտեգան վերընտրվեց չորրորդ հնգամյա ժամկետով՝ ձայների 75%-ով, համաձայն Գերագույն ընտրական խորհրդի հրապարակած առաջին մասնակի պաշտոնական արդյունքների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Notable Names Database — 2002.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Օրտեգա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 604)։ |