Գևորգ Ազատյան (պետական գործիչ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Ազատյան (այլ կիրառումներ)
Գևորգ Ազատյան | |
---|---|
Ծնվել է | 1903 |
Ծննդավայր | Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 15, 1986 |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Հենրիկ Ազատյան |
Գևորգ Գալուստի Ազատյան (1903, Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1986), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման դեպուտատ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Գալուստի Ազատյանը ծնվել է 1903 թվականի Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում, հողագործի ընտանիքում։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Գևորգ Ազատյանն աշխատում է իր ծննդավայրում, նախ գյուղսովետի գործկոմում, այնուհետև սպառկոպերացիայի համակարգում։
1926 թվականին նշանակվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության նոյեմբերյանի շրջկոմի բաժնի վարիչ, 1930 թվականին Նոյեմբերյանի, իսկ 1934 թվականին Ալավերդու շրջկոոպի վարչություների նախագահ։
1938 թվականին Գևորգ Ազատյանն առաջադրվում է Ալավերդու շրջսովետի գործադիր կոմիտեի նախագահ, այնուհետև Հայկոոպի վարչության նախագահ, իսկ 1943 թվականին ընտրվում է աշխատավորների դեպուտատների և Քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնում(այժմյան քաղաքապետարանը, պաշտոնը փոխքաղաքապետ)։ Հետագայում Գեվորգ Ազատյանը աշխատել է սովխոզների և «Արարատ» տրեստների կառավարիչ, վարել այլ պատասխանատու պաշտոններ։
1962 թվականին անցնելով կենսաթոշակի, Գևորգ Ազատյանը շարունակում է ակտիվորեն մասնակցել հանրապետության հասարակական քաղաքական, տնտեսական կյանքին։
Ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման դեպուտատ։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։