Գևորգ Ազատյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Ազատյան (այլ կիրառումներ)
Գևորգ Ազատյան
Ծնվել է1903
ԾննդավայրԲերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 15, 1986(1986-04-15)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԵրեխաներՀենրիկ Ազատյան

Գևորգ Գալուստի Ազատյան (1903, Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1986(1986-04-15)), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման դեպուտատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Գալուստի Ազատյանը ծնվել է 1903 թվականի Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում, հողագործի ընտանիքում։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Գևորգ Ազատյանն աշխատում է իր ծննդավայրում, նախ գյուղսովետի գործկոմում, այնուհետև սպառկոպերացիայի համակարգում։

1926 թվականին նշանակվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության նոյեմբերյանի շրջկոմի բաժնի վարիչ, 1930 թվականին Նոյեմբերյանի, իսկ 1934 թվականին Ալավերդու շրջկոոպի վարչություների նախագահ։

1938 թվականին Գևորգ Ազատյանն առաջադրվում է Ալավերդու շրջսովետի գործադիր կոմիտեի նախագահ, այնուհետև Հայկոոպի վարչության նախագահ, իսկ 1943 թվականին ընտրվում է աշխատավորների դեպուտատների և Քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնում(այժմյան քաղաքապետարանը, պաշտոնը փոխքաղաքապետ)։ Հետագայում Գեվորգ Ազատյանը աշխատել է սովխոզների և «Արարատ» տրեստների կառավարիչ, վարել այլ պատասխանատու պաշտոններ։

1962 թվականին անցնելով կենսաթոշակի, Գևորգ Ազատյանը շարունակում է ակտիվորեն մասնակցել հանրապետության հասարակական քաղաքական, տնտեսական կյանքին։

Ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման դեպուտատ։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։