Գրիգոր Նազիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Նազիկյան
Ծնվել էհունիսի 10, 1909(1909-06-10)[1]
ԾննդավայրԻզմիրի մարզ, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 4, 1982(1982-08-04)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունմանկավարժ

Գրիգոր Ադամի Նազիկյան (հունիսի 10, 1909(1909-06-10)[1], Իզմիրի մարզ, Թուրքիա - օգոստոսի 4, 1982(1982-08-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976): Հայրենական պատերազմի (1941-1945) մասնակից։ Հունաստանի կոմկուսի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Նազիկյանը ծնվել է 1909 թվականի հունիսի 10-ին, Օվաճըք (Իզմիրի մարզ) գյուղում։ 1920-1922 թվականներին սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում։ Հունաստանի կոմկուսի անդամ։ 1930-1931 թվականներին Աթենքում խմբագրել է «Ժողովրդի ձայն», 1931-1934 թվականներին՝ «Նոր շարժում» թերթերը։ 1932 թվականին հայրենադարձել է 1944-1950 թվականներին՝ Հայաստանի ժողկրթության թանգարանի տնօրեն, 1962-1969 թվականներին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ։ 1969 թվականից դասախոսել է Երևանի տարբեր բուհերում[2]։ Մասնակցել է Հայրենական պատերազմին (1941-1945)։

Աշխատությունները նվիրված են մանկավարժության տեսության ու պատմության հարցերին, արևմտահայության տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին։ Հեղինակ է «Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը (19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի 50-60-ական թվականները)» (1969) մենագրության, «Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության» (1955, համահեղինակ) գրքի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՊՄԻ Խաչատուր Աբովյանի անվան մեդալ (1970):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության, Երևան, 1955 (համահեղինակ)[3]։
  • Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը (19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի 50-60-ական թվականները), Երևան, 1969[4]։
  • Հանրակրթական դպրոցը Սովետական Հայաստանում (1941-1970 թթ.), Երևան, 1972 (համահեղինակ)։
  • Սովետահայ դպրոցի պատմություն (1920-1941), Երևան, 1973 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=9056
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 199։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  3. Մովսիսյան, Աբգար Խաչատուրի; Սանթրոսյան, Մուշեղ Հայրապետի; Նազիկյան, Գրիգոր Ադամի (1955). Խուդոյան, Ս (ed.). Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության. Վ.Մ. Մոլոտովի անվան Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.
  4. Նազիկյան, Գրիգոր Ադամի (1969). Սանթրոսյան, Մուշեղ Հայրապետի (ed.). Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը։ 19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի 50-60-ական թվականները. Երևան: Լույս.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Նազիկյան» հոդվածին։