Գրիգոր Նազիկյան
Գրիգոր Նազիկյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1909[1] |
Ծննդավայր | Իզմիրի մարզ, Թուրքիա |
Մահացել է | օգոստոսի 4, 1982[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր (1974) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Գրիգոր Ադամի Նազիկյան (հունիսի 10, 1909[1], Իզմիրի մարզ, Թուրքիա - օգոստոսի 4, 1982[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976): Հայրենական պատերազմի (1941-1945) մասնակից։ Հունաստանի կոմկուսի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Նազիկյանը ծնվել է 1909 թվականի հունիսի 10-ին, Օվաճըք (Իզմիրի մարզ) գյուղում։ 1920-1922 թվականներին սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում։ Հունաստանի կոմկուսի անդամ։ 1930-1931 թվականներին Աթենքում խմբագրել է «Ժողովրդի ձայն», 1931-1934 թվականներին՝ «Նոր շարժում» թերթերը։ 1932 թվականին հայրենադարձել է 1944-1950 թվականներին՝ Հայաստանի ժողկրթության թանգարանի տնօրեն, 1962-1969 թվականներին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ։ 1969 թվականից դասախոսել է Երևանի տարբեր բուհերում[2]։ Մասնակցել է Հայրենական պատերազմին (1941-1945)։
Աշխատությունները նվիրված են մանկավարժության տեսության ու պատմության հարցերին, արևմտահայության տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին։ Հեղինակ է «Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը (19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի 50-60-ական թվականները)» (1969) մենագրության, «Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության» (1955, համահեղինակ) գրքի։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՊՄԻ Խաչատուր Աբովյանի անվան մեդալ (1970):
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության, Երևան, 1955 (համահեղինակ)[3]։
- Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը (19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի 50-60-ական թվականները), Երևան, 1969[4]։
- Հանրակրթական դպրոցը Սովետական Հայաստանում (1941-1970 թթ.), Երևան, 1972 (համահեղինակ)։
- Սովետահայ դպրոցի պատմություն (1920-1941), Երևան, 1973 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=9056
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 199։»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-28-ին։ Վերցված է 2019-03-19
- ↑ Մովսիսյան Աբգար Խաչատուրի, Սանթրոսյան Մուշեղ Հայրապետի, Նազիկյան Գրիգոր Ադամի (1955)։ Խուդոյան Ս, ed.։ Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության։ Վ.Մ. Մոլոտովի անվան Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ
- ↑ Նազիկյան Գրիգոր Ադամի (1969)։ Սանթրոսյան Մուշեղ Հայրապետի, ed.։ Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը։ 19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի 50-60-ական թվականները։ Երևան: Լույս
|