Jump to content

Գրիգոր Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Եսայան
Ծնվել է1883
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1915
Մասնագիտությունուսուցիչ և գրող

Գրիգոր Եսայան (արմտ. հայ.՝ Գրիգոր Եսայեան, 1883, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ուսուցիչ[1][2], հայոց ցեղասպանության նահատակ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Եսայանը ծնվել է Վանում, 1883 թվականին, մեծացել է որբանոցում, որտեղ էլ ստացել է կրթություն։ Հետագայում ուսումը շարունակել է Գալաթասարայի լիցեյում։ Ֆրանսերեն և մաթեմատիկա է դասավանդել ազգային դպրոցներում։ «Գրիգոր Նոր» ծածկանունով բանաստեղծություններ է հրատարակել Պոլսի հայերեն հանդեսներում։

Ֆրանսերեն է թարգմանել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալոյս» և Լևոն Շանթի «Հին աստվածներ» աշխատությունները։ Հիշատակելի է հատկապես նրա «Ջրոգիները»-ը բանաստեղծությունը։ Հայտնի է նրա Ջրոգիները» բանաստեղծությունը։

Գրիգոր Եսայանը ձերբակալվել է 1915-ի ապրիլի 24-ին, տեղափոխվել է Չանքըրը քաղաք, այտեղից էլ՝ Անկարայի բանտ։ 1915 թվականի օգոստոսի 20-24-ն ընկած հատվածում սպանվել է Յոզգատի ճանապարհին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Միջազգային Ուսուցչաց Օրուայ 6-րդ Տօնակատարութիւն Թորոնթոյի Մէջ
  2. [Թէոդիկ, «Յուշարձան Ապրիլ 11-ի», տպ. Օ. Արզուման, 1919, Կ. Պոլիս, էջ 28]
  3. https://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=24633 Հովակիմյան Բախտիար։ Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, 2002։ էջ 63
  4. Kévorkian, 2006, էջ 663

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]