Գրասա Ֆոնսեկա
Գրասա Ֆոնսեկա | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լիսաբոնի համալսարան, Կոիմբրի համալսարան և ISCTE – Lisbon University Institute? |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սոցիոլոգ |
Ծննդյան օր | օգոստոսի 13, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Գրասա Մարիա դա Ֆոնսեկա Կաետանու Գոնսալվեշ (պորտ.՝ Graça Fonseca, օգոստոսի 13, 1971[1], Լիսաբոն), պորտուգալացի քաղաքական և պետական գործիչ։ Պորտուգալիայի մշակույթի նախարար (2018 թվականից)։ Պորտուգալիայի Հանրապետական ասամբլեայի պատգամավոր։ Սոցիոլոգ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կոիմբրայի համալսարանում ստացել է սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան։ Այնուհետև՝ Լիսաբոնի համալսարանում փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Կոիմբրայի համալսարանում աշխատել է որպես դասախոս։
2000-2002 թվականներին եղել է Արդարադատության նախարարության պլանավորման և օրենսդրական քաղաքականության վարչության տնօրենի օգնական, 2005-2008 թվականներին՝ արդարադատության նախարարի և ներքին գործերի նախարարի աշխատակազմի ղեկավար։
Քաղաքական գործիչ և Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության անդամ է։
2009-2015 թվականներին եղել է Լիսաբոնի մունիցիպալ իշխանության անդամ, որտեղ զբաղվել է տնտեսության, նորարարության և կառավարման հարցերով։
Պորտուգալիայի խորհրդարանական ընտրություններում 2015 թվականին ընտրվել է Սոցիալիստական կուսակցությունից։ Նույն թվականի նոյեմբերին դարձել է պետական քարտուղարի օգնական, որը պատասխանատու է վարչական արդիականացման համար (մինչև 2018 թվականը)։
2018 թվականի հոկտեմբերին Անտոնիու Կոշտայի կառավարությունում նշանակվել է մշակույթի նախարար[2]։
Բացահայտ լեսբի է։ Պորտուգալիայի կառավարության առաջին լեսբի անդամն է, որը հրապարակավ հայտարարել է իր սեռական կողմնորոշման մասին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրասա Ֆոնսեկա(պորտ.)
- Գրասա Ֆոնսեկա(պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրասա Ֆոնսեկա» հոդվածին։ |
|