Գվիդո վան Ռոսում
Գվիդո վան Ռոսսում Guido van Rossum | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Հաառլեմ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդներ |
Ազգություն | Հոլանդացի |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Ամստերդամի համալսարան |
Երկեր | Python և ABC |
Մասնագիտություն | Ծրագրավորում |
Աշխատանք | Ստեղծել է Python լեզուն |
Գործունեություն | Ծրագրավորող, գրող |
Աշխատավայր | Dropbox[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Benevolent Dictator for Life? |
Պարգևներ և մրցանակներ | Free Software Award |
Երեխաներ | Օրլին Միշել Կնապ֊վան Ռոսում[2] |
Կայք | gvanrossum.github.io |
Guido van Rossum Վիքիպահեստում |
Գվիդո վան Ռոսում (հոլ.՝ Guido van Rossum, հունվարի 31, 1956, Հաառլեմ, Նիդերլանդներ), հոլանդացի ծրագրավորող, առավել հայտնի որպես Python ծրագրավորման լեզվի ստեղծող։ Python լեզվի մշակողների շրջանում Գվիդոն հայտնի է որպես «Benevolent Dictator For Life» (BDFL), ինչը նշանակում է, որ նա շարունակում է հետևել Python-ի մշակման աշխատանքներին՝ անհրաժեշտության դեպքում ընդունելով վերջնական որոշում[3]։ Նա Google ընկերությունում աշխատել է 2005 թվականից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 7-ը։ 2013 թվականի հունվարից վան Ռոսումը սկսել է աշխատել Dropbox-ում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Ռոսումը ծնվել և մեծացել է Նիդերլանդներում, որտեղ նա 1982 թվականին Ամստերդամի համալսարանում ստացել է մաթեմատիկոսի և համակարգչային ծրագրավորողի մագիստրոսի աստիճան։ Հետո նա աշխատել է տարբեր հետազոտական ինստիտուտներում, այդ թվում Ամստերդամում մաթեմատիկայի և ինֆորմատիկայի հոլանդական կենտրոնում, ԱՄՆ-ի ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում և ԱՄՆ-ի ազգային հետազոտական ընկերությունում։
2001 թվականին վան Ռոսումն ազատ ծրագրային ապահովման բնագավառում ունեցած ավանդի համար ստացավ Free Software Award մրցանակը։ 2002 թվականին նա ստացավ պրոֆեսիոնալ հոլանդացիների UNIX մրցանակը (NLUUG)։ 2006 թվականին դարձավ հաշվողական տեխնիկաների ասոցիացիայի ականավոր ինժեներ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գվիդո վան Ռոսումի եղբայրը Յուստա վան Ռոսումն է (հոլ.՝ Just van Rossum), ով տառատեսակների դիզայներ և ծրագրավորող է։ նրա ստեղծած տառատեսակն օգտագործվել է «Python Powered»-ի պատկերանիշի վրա։
Այս պահին Գվիդոն ապրում է Կալիֆորնիայում, կնոջ՝ ամերիկացի Քիմ Կնապի և նրանց որդի Օրլինի հետ[4]։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Ռուսումն աշխատել է նաև ABC ծրագրավորման լեզվի վրա։
Python
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Python-ի ծնունդի մասին Ռոսումը գրել է․
Ավելի քան վեց տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերին հոբբիի համար ես փնտրում էի ծրագրավորման մի պրոյեկտ, որն ինձ կզբաղեցներ Ծննդյան տոների ընթացքում։ Իմ գրասենյակը․․․ Պետք է որ փակ լիներ, բայց ես տանը համակարգիչ ունեի և ոչ մի այլ բան ձեռքիս տակ։ Ես որոշեցի սկրիպտային նոր լեզվի համար գրել ինտերպրետատոր, որի մասին մտածում էի վերջին ժամանակներում։ Լինելով բրիտանական Monty Python's Flying Circus կատակերգական սերիալի սիրահար՝ պրոյեկտի համար ընտրեցի Python անունը։ - Գվիդո վան Ռոսում (1996)
|
Dropbox
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերին վան Ռոսումն աշխատանքի է անցնում ամպային տեխնոլոգիաների Dropbox ընկերությունում։ Dropbox-ը գրված է Python ծրագրավորման լեզվով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Constine, Josh. «Dropbox Hires Away Google's Guido Van Rossum, The Father Of Python». Techcrunch. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Guido van Rossum». CodeCall Programming Wiki. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Benevolent dictator for life». Linux Format. 2005 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Guido van Rossum — Brief Bio
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
- The History of Python Guido's blog on the History of Python and design decisions
- Computer Programming for Everybody
- Interview with Guido van Rossum on FLOSS Weekly