Գուրգեն Ավդալյան
Գուրգեն Ավդալյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1929[1] (94 տարեկան) |
Ծննդավայր | Սարչապետ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1962)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Գուրգեն Միքայելի Ավդալյան (սեպտեմբերի 13, 1929[1], Սարչապետ, Հայաստան), գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է սեպտեմբերի 13-ին, ՀԽՍՀ Կալինինոյի շրջանի Սարչապետ գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1962)։ Եղել է Սարատովկա գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ (1959-1965)։
1965-1973 թվականներին Կալինինոյի խորհրդային տնտեսության տնօրեն, 1973 թվականից ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի առաջին քարտուղարը։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը Ավդալյանին շնորհվել է գյուղատնտեսական արտադրության զարգացման գործում Ավդալյանի մատուցած ծառայությունների համար։ Ավդալյանը եղել է ՀԿԿ 13–15-րդ և ՍՄԿԿ 14-րդ համագումարների պատգամավոր, ՀՍՍՀ 7-րդ և 8-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 609)։ |
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարչապետ գյուղում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 7-րդ գումարման պատգամավորներ