Գուլիելմո Վիկարիո
Գուլիելմո Վիկարիո իտալ.՝ Guglielmo Vicario | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 7, 1996[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուդինե, Իտալիա | ||
Հասակ | 194 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գուլիելմո Վիկարիո (իտալ.՝ Guglielmo Vicario, հոկտեմբերի 7, 1996[1], Ուդինե, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Տոտենհեմ Հոտսպուր» ակումբի դարպասապահ[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուլիելմո Վիկարիոն «Անկոնա Ուդինեի» և «Ուդինեզեի» սան է։ 2014 թվականի օգոստոսի 2-ին վարձակալությամբ տրվել է «Ֆոնտանաֆրեդդին»[3]։ Ակումբի կազմում նորամուտն է նշել սեպտեմբերի 7-ին՝ «Ունյոն Արցինյանոկյամպոյի» դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը զրոյական է անցկացրել սեպտեմբերի 21-ին «Ջորջոնեի» դեմ[5]։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում, որտեղ բաց է թողել 44 գոլ և կանխել 4 հարված[6]։
2015 թվականի օգոստոսի 7-ին վարձավճարով տեղափոխվել է «Վենեցիա»[3]։ Ակումբի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է «Դրոյի» դեմ, որտեղ ոչ մի գնդակ բաց չի թողել[7]։ 2016 թվականի հուլիսի 5-ին «Վենետիկը» գնել է 500 եվրոյով[3]։ «Պադովա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում վիրավորանքների համար կարմիր քարտ է ստացել[8]։ Ձեռքի մատի վնասվածքի պատճառով բաց է թողել 39 օր[9]։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 89 հանդիպում, որտեղ բաց է թողել 92 գոլ և կանխել 28 հարված[6]։
2019 թվականի հուլիսի 17-ին 2 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Կալյարի», սակայն 8 օր անց վարձավճարով տեղափոխվել է «Պերուջա»[3]։ Ակումբի կազմում նորամուտն նշել է օգոստոսի 11-ին Իտալիայի գավաթի խաղարկությունում «Տրիեստինա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, որտեղ դարպասը պաշտպանել է[10]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումն է անցկացրել «Կյևոյի» դեմ[11]։ Ընդհանուր առմամբ, ակումբի կազմում մասնակցել է 39 հանդիպման, որտեղ բաց է թողել 49 գնդակ և կանխել է 10 գոլ[6]։
«Կալյարիի» կազմում նորամուտն է նշել Իտալիայի գավաթի խաղարկությունում «Կրեմոնեզեի» դեմ խաղում, որտեղ օգնել է դարպասն անառիկ պահել[12]։ Սերիա A-ում նորամուտն է նշել 2021 թվականի ապրիլի 11-ին «Ինտերնացիոնալի» դեմ խաղում[13]։ Ընդհանուր առմամբ ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում, որտեղ բաց է թողել 10 գնդակ և երկու անգամ խաղացել է զրոյով[6]։
2021 թվականի հուլիսի 9-ին վարձավճարով տեղափոխվել է «Էմպոլի»[3]։ Իր առաջին խաղն ակումբի կազմում անցկացրել է Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ «Վիչենցայի» դեմ խաղում[14]։ Սերիա A-ում «Էմպոլիի» կազմում նորամուտն է նշել 1-ին տուրում «Լացիոյի» դեմ խաղում[15]։ Իր առաջին չոր հանդիպումը անցկացրել է հաջորդ տուրում «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի դեմ[16]։ 2022 թվականի հուլիսի 1-ին «Էմպոլին» 8,5 միլիոն եվրոյով գնել է դարպասապահին[3]։ 2023 թվականի մարտի 3-ին նա ստացել է կրծքավանդակի վնասվածք և խաղից դուրս է մնացել 57 օրով[9]։
2023 թվականի հունիսին տեղափոխվել է «Տոտտենհեմ Հոտսպուր», և պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը[17]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի սեպտեմբերի 17-ին առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական[18]։ Այնուհետև ևս մի քանի անգամ հրավիրվել է հավաքական որպես պահեստային դարպասապահ[19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մարտին Վիկարիոն Ուդինում գտնվող իր տանը պատսպարել է 8-ամյա Միլանին և նրա մորը, որոնք փախել էին Դնեպրից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը սկսվելուց հետո։ Ֆուտբոլիստը զբաղվել է տղայի համար ֆուտբոլային դպրոցի որոնումներով, ինչպես նաև նրան նվիրել է իր մարզաշապիկը։ Այս արարքից հետո «Goal»ը հայտարարել է, որ Վիկարիոն «ոսկե սիրտ» ունի[20][21]։ Սեպտեմբերի 19-ին Իտալիայի հավաքականի մամուլի ասուլիսներից մեկի ավարտին իր արարքի համար ստացել է հուշաշապիկ՝ որպես պարգև «կառուցենք բարություն սպորտում»[22][23]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վենեցիա»
- Սերիա D-ի հաղթող (C խումբ)՝ 2015/16
- Սերիա C-ի գավաթակիր՝ 2016/17
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Гульельмо Викарио». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Трансферная история». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Уньон Арциньянокьямпо — Фонтанафредда». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Джорджоне — Фонтанафредда». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Клубная карьера». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Дро — Венеция». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Венеция — Падова». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 9,0 9,1 «Травмы». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Перуджа — Триестина». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Перуджа — Кьево». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Кальяри — Кремонезе». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Интернационале — Кальяри». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Эмполи — Виченца». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Эмполи — Лацио». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Ювентус — Эмполи». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Берестова, Елизавета (2023 թ․ հունիսի 27). ««Тоттенхэм» объявил о подписании итальянского вратаря Викарио». Championat.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ FIGC (2022 թ․ սեպտեմբերի 16). «Ventinove convocati per le gare con Inghilterra e Ungheria, prima chiamata per Provedel, Vicario e Mazzocchi». Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Сборная Италии». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Guerra Russia-Ucraina, Guglielmo Vicario, la parata più bella: ospita una famiglia ucraina a casa sua». www.eurosport.com. 2022 թ․ մարտի 29. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Vicario cuore d'oro: sta ospitando una madre e un figlio ucraini | Goal.com Italia». www.goal.com (իտալերեն). 2022 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Empoli, Vicario premiato per aver ospitato una famiglia ucraina». Virgilio Sport (իտալերեն). 2022 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ social (2022 թ․ սեպտեմբերի 19). «A Guglielmo Vicario il premio Costruiamo Gentilezza nello sport». Empoli FC (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
|
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Էմպոլիի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կալյարիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Ուդինեզեի ֆուտբոլիստներ
- Պերուջայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վենեցիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ