Գորտնուկ դաշտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորտնուկ դաշտային
Գորտնուկ դաշտային
Գորտնուկ դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Ranunculeae
Ցեղ Հրանունկ (Ranunculus)
Տեսակ Գորտնուկ դաշտային (R. arvensis)
Միջազգային անվանում
Ranunculus arvensis

Գորտնուկ դաշտային[1] (լատին․՝ Ranunculus arvensis[2]), հրանունկազգիների միամյա մոլախոտ[3]։ Ցողունները ճյուղավորված են, ներքևի հատվածում հարթ են, իսկ վերին մասում թավոտ են։ Միջին բարձրությունը հասնում է 30 սմ-ի։ Ունի դեղնականաչավուն, եռաբաժակ տերևներ, որոնցից դուրս են գալիս երկրորդային ցողունները։ Ծաղիկն ունի 5 բաժակաթերթ և 5 պսակաթերթ։ Պտուղը տափակ է։

Բազմանում է միայն սերմերով։ Ծլում է գարնանը և ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին[4]։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում՝ բարեխառն և տաք գոտիներում, երբեմն նաև խոնավ հոտիներում։ Հայաստանում հանդիպում է մինչև միջին գոտին՝ աճելով հիմնականում խաղողի և պտղատու այգիների տարածքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ դաշտային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ դաշտային» հոդվածին։