Գորտնուկ դաշտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորտնուկ դաշտային
Գորտնուկ դաշտային
Գորտնուկ դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Տրիբա Ranunculeae
Ցեղ Հրանունկ (Ranunculus)
Տեսակ Գորտնուկ դաշտային (R. arvensis)
Միջազգային անվանում
Ranunculus arvensis

Գորտնուկ դաշտային[1] (լատ.՝ Ranunculus arvensis[2]), հրանունկազգիների միամյա մոլախոտ[3]։ Ցողունները ճյուղավորված են, ներքևի հատվածում հարթ են, իսկ վերին մասում թավոտ են։ Միջին բարձրությունը հասնում է 30 սմ-ի։ Ունի դեղնականաչավուն, եռաբաժակ տերևներ, որոնցից դուրս են գալիս երկրորդային ցողունները։ Ծաղիկն ունի 5 բաժակաթերթ և 5 պսակաթերթ։ Պտուղը տափակ է։

Բազմանում է միայն սերմերով։ Ծլում է գարնանը և ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին[4]։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում՝ բարեխառն և տաք գոտիներում, երբեմն նաև խոնավ հոտիներում։ Հայաստանում հանդիպում է մինչև միջին գոտին՝ աճելով հիմնականում խաղողի և պտղատու այգիների տարածքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980