Գոմերա
Գոմերա | |
---|---|
Տեսակ | հրաբխային կղզի |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածքային միավոր | Սանտա Կրուս դե Տեներիֆե |
Վայր | Ատլանտյան օվկիանոս |
Մասն է | Canary Islands? |
Մակերես | 370 կմ² |
Բնակչություն | 21 153 մարդ |
Գոմերա (իսպ.՝ La Gomera), կղզի Ատլանտյան օվկիանոսում։ Կանարյան կղզիներից մեկն է[2]։ Վարչականորեն մտնում է Իսպանիայի Տեներիֆե պրովինցիայի կազմի մեջ։ Տարածքը 369,71 կմ² է, կղզում ապրում է 23076 մարդ (2011)։ Ունի տեղական ինքնավարություն։ Ամենամեծ քաղաքը Սան-Սեբաստիան-դե-լա Գոմերան է (9055 մարդ)։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանարյան կղզիներից միակն է, որտեղ չկան հրաբխային հետքեր։ Գոմերայի ամենաբարձր կետը 1488 մետր է։ Կղզին հայտարարվել է ազգային պարկ, պահպանվում է նրա յուրահատուկ բուսականությունը։ Կղզու հարավային կողմը չորային է, իսկ հյուսիսում անձրևոտ է, որը նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։
Կլիմայական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օրական ջերմաստիճան | 21 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 27 | 29 | 28 | 26 | 24 | 22 |
Գիշերային ջերմաստիճան | 15 | 15 | 15 | 16 | 17 | 18 | 20 | 21 | 20 | 19 | 18 | 16 |
Ցերեկ | 6 | 6 | 7 | 8 | 9 | 9 | 9 | 9 | 8 | 7 | 6 | 5 |
Ամսվա անձրևոտ օրեր | 6 | 4 | 3 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 5 | 6 | 7 |
Ջրի ջերմաստիճան | 19 | 18 | 18 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 23 | 21 | 20 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և մյուս կղզիների կղզեխումբը մինչև 15-րդ դարը Հոմերա կղզում նույնպես իսպանացիներ էին ապրում։ Այնուհետև նրանք ճանաչեցին իրենց սենյորությունը (իշխանին պատկանող երկրամաս)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացած է գյուղատնտեսությունը, մշակում են բանան, պատրաստում են արմավենու մեղր և թունդ ալկոհոլային խմիչքներ։ Բնակչության մեծ մասը աշխատում է Տեներիֆե կղզում։ Գնալով մեծ նշանակություն է ունենում զբոսաշրջությունը, չնայած որ այցելուների 75%-ը ընդամենը մեկ օր է անցկացնում կղզում։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարում կղզում կառուցվել է օդանավակայան և ավտոճանապարհային ցանց, որոնք փոխադրման հիմնական միջոցներն են։ Օգտագործվում են նաև լաստանավեր՝ ապրանքներ տեղափոխելու համար։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարախոնա ազգային պարկի հետ միասին գլխավոր քաղաքում առանձնանում են մի քանի հուշարձաններ։
-
Գոմերայի ընդհանուր տեսքը Տեներիֆե կղզու արևմտյան ափից, երեկոյան
-
Գոմերա։ Հովտի տեսքը
-
Ռոկե-դե-Ագանդո լեռը
-
Շաքարեղեգի մացառուտ
-
Ազգային պարկ։ Դափնու և հավամրգենու անտառ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Гомара // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гомера (нем.) (недоступная ссылка)
- Сайт островного совета (недоступная ссылка)
- Туристический сайт
- Гомера (исп.) (недоступная ссылка)
- Гомера - Официальная веб-страничка о туризме на Канарских островах
- Язык сильбо гомеро (недоступная ссылка)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոմերա» հոդվածին։ |
|