Գյուղական փողոց (նկար)
Գյուղական փողոց | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆեոդոր Վասիլև |
տարի | 1868 |
ժանր | բնանկար |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Գյուղական փողոց» (ռուս.՝ Деревенская улица), ռուս գեղանկարիչ Ֆեոդոր Վասիլևի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1868 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 52,5 × 44,5[1][2] (ըստ այլ տվյալների՝ 52 × 44 սմ [3]):
Այսօր «Գյուղական փողոց» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գյուղական փողոց» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է տասնութ տարեկան հասակում։ 1868 թվականին Վասիլևը սկսել է անդրադառնալ գյուղական թեմատիկային։ Դրա վրա ազդել է այն փաստը, որ հեղինակը նկարիչ Իվան Շիշկինի հետ միասին 1867 թվականին եղել է Վալաամ կղզում, իսկ 1868 թվականի ամառը նրանք անցկացրել են Կոստանտինովկա գյուղում, որ տեղակայված է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու՝ Կրասնոյե Սելոյի մոտ[4] (այժմ Գորելովոյի շրջանի կազմում[5]): «Գյուղական փողոց» կտավից բացի նույն տարում Ֆեոդոր Վասիլևը ստեղծել է նաև այլ նկարներ։ Դրանցից են «Ամպրոպից հետո» (ռուս.՝ «После грозы») և «Հոտի վերադարձը»[4][6]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավում հեղինակը վրձնել է ճանապարհ, որն անցնում է գյուղական տների միջով։ Ներքևի ձախ անկյունում նկարված է փայտյա հետիոտնային կամուրջ։ Հեռվում երևում են քայլող մարդիկ, իսկ ամենահեռվում՝ հորիզոնին՝ անտառեզր, որոնց վրա ոսկեգույն ամպեր են կուտակվել[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 95. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ «Васильев Федор Александрович — Деревенская улица, 1868». Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Васильев Фёдор Александрович — Деревенская улица, 1868» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 13.04.2014-ին.
- ↑ 4,0 4,1 Юрий Дюженко. «Творчество художника Федора Васильева, часть 3» (HTML). tphv.ru. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Страницы прошлого — История заселения Горелово». mogorelovo.sankt-peterburg.info. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 Фаина Мальцева. «Фёдор Александрович Васильев, часть 4» (HTML). tphv.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գյուղական փողոց (նկար) կատեգորիայում։ |