Գյուղական փողոց (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական փողոց
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Վասիլև
տարի1868
ժանրբնանկար
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Գյուղական փողոց» (ռուս.՝ Деревенская улица), ռուս գեղանկարիչ Ֆեոդոր Վասիլևի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1868 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 52,5 × 44,5[1][2] (ըստ այլ տվյալների՝ 52 × 44 սմ [3]):

Այսօր «Գյուղական փողոց» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գյուղական փողոց» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է տասնութ տարեկան հասակում։ 1868 թվականին Վասիլևը սկսել է անդրադառնալ գյուղական թեմատիկային։ Դրա վրա ազդել է այն փաստը, որ հեղինակը նկարիչ Իվան Շիշկինի հետ միասին 1867 թվականին եղել է Վալաամ կղզում, իսկ 1868 թվականի ամառը նրանք անցկացրել են Կոստանտինովկա գյուղում, որ տեղակայված է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու՝ Կրասնոյե Սելոյի մոտ[4] (այժմ Գորելովոյի շրջանի կազմում[5]): «Գյուղական փողոց» կտավից բացի նույն տարում Ֆեոդոր Վասիլևը ստեղծել է նաև այլ նկարներ։ Դրանցից են «Ամպրոպից հետո» (ռուս.՝ «После грозы») և «Հոտի վերադարձը»[4][6]։

«Գյուղական փողոց» նկարը ԽՍՀՄ 1975 թվականին թողարկված նամականիշի վրա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում հեղինակը վրձնել է ճանապարհ, որն անցնում է գյուղական տների միջով։ Ներքևի ձախ անկյունում նկարված է փայտյա հետիոտնային կամուրջ։ Հեռվում երևում են քայլող մարդիկ, իսկ ամենահեռվում՝ հորիզոնին՝ անտառեզր, որոնց վրա ոսկեգույն ամպեր են կուտակվել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 95. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Васильев Федор Александрович — Деревенская улица, 1868». Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Васильев Фёдор Александрович — Деревенская улица, 1868» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 13.04.2014-ին.
  4. 4,0 4,1 Юрий Дюженко. «Творчество художника Федора Васильева, часть 3» (HTML). tphv.ru. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Страницы прошлого — История заселения Горелово». mogorelovo.sankt-peterburg.info. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 Фаина Мальцева. «Фёдор Александрович Васильев, часть 4» (HTML). tphv.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]