Հոտի վերադարձը (նկար, Վասիլև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հոտի վերադարձը
ռուս.՝ Возвращение стада
Fedor Vasilyev Return of the herd 1868.jpg
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Վասիլև
տարի1868
բարձրություն61,5
լայնություն96,6
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
կայք

Հոտի վերադարձը (ռուս.՝ Возвращение стада), ռուս նկարիչ Ֆեոդոր Վասիլևի կտավը (ռուս.՝ Фёдор Васильев, 1850-1873)՝ ստեղծված 1868 թվականին։ Ներկայում ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում: Նկարված է յուղաներկով կտավի վրա, նկարի չափերը՝ 61,5×96,6 սմ[1][2] (այլ տվյալներով՝ 61×96 սմ[3]

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականի ամառը 18-ամյա Ֆեոդոր Վասիլևը նկարիչ Իվան Շիշկինի հետ անցկացրել է Կոստանտինովկա գյուղում, որ տեղակայված էր Կրասնոե Սելոյի մոտ՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու[4] (ներկայում մտնում է Գորելովո շրջանի կազմի մեջ[5])։ Այդ ժամանակաշրջանում Ֆեոդոր Վասիլևի ստեղծած նկարները կապված են գյուղական բնանկարի հետ։ «Հոտի վերադարձը» կտավից բացի այդ տարի նա նկարել է նաև այլ հայտնի գործեր՝ «Գյուղական փողոց» (ռուս.՝ «Деревенская улица») և «Ամպրոպից հետո» (ռուս.՝ «После грозы»)[4][6]:

«Հոտի վերադարձը» նկարը 1868 թվականին Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է Նկարիչների խրախուսման միության մրցույթին և արժանացել բնապատկերային ստեղծագործությունների բնագավառում շնորհվող առաջին մրցանակի, որ կազմել է 400 ռուբլի[2][7]: Դրանից կարճ ժամանակ անց (հավանաբար 1869 թվականին) կտավն իր հավաքածուի համար գնել է Պավել Տրետյակովը[1][8]:

Բարձր գնահատելով նկարչի վարպետությունը (մասնավորապես, երկնքի ճշմարտացի պատկերումը)՝ քննադատները միևնույն ժամանակ նշել են նկարի կերպարային ամբողջականությունը խախտող տարրերի առկայությունը (օրինակ, երկրորդ պլանում պատկերված պուրակը), որոնք ասես փոխառված լինեն բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչներից[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я.В. Брук, Л.И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 95. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. 2,0 2,1 «Фёдор Александрович Васильев — Возвращение стада (1868)» (HTML)։ www.rodon.org։ Վերցված է 2014-04-14 
  3. «Васильев Фёдор Александрович — Возвращение стада, 1868» (HTML)։ www.art-catalog.ru։ Վերցված է 14.04.2014 
  4. 4,0 4,1 4,2 Юрий Дюженко։ «Творчество художника Федора Васильева, часть 3» (HTML)։ tphv.ru։ Վերցված է 2014-04-14 
  5. «Страницы прошлого — История заселения Горелово» (HTML)։ mogorelovo.sankt-peterburg.info։ Վերցված է 2014-11-19 
  6. Фаина Мальцева։ «Фёдор Александрович Васильев, часть 4» (HTML)։ tphv.ru։ Վերցված է 2014-04-14 
  7. Фаина Мальцева։ «Фёдор Александрович Васильев, часть 6» (HTML)։ tphv.ru։ Վերցված է 2014-04-14 
  8. «Васильев Фёдор Александрович (1850—1873)» (HTML)։ Единая коллекция цифровых образовательных ресурсов — school-collection.edu.ru։ Վերցված է 2014-04-14