Գյուղական տեսարան (նկար, Սավրասով)
Գյուղական տեսարան | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ալեքսեյ Սավրասով |
տարի | 1867 |
բարձրություն | 64 սանտիմետր |
լայնություն | 100 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Գյուղական տեսարան» (ռուս.՝ Се́льский вид), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ Ալեքսեյ Սավրասովի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1867 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 65 × 100,7 սմ։
Այսօր «Գյուղական տեսարան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գյուղական տեսարան» ստեղծագործությունն առանձնանում է համայնապատկերային տարածականության հարստությամբ և գեղարվեստական լուծումներով։
Նկարն արված է գունային երանգավորման հատուկ բարդությամբ, որն աչքի է ընկնում էմոցիոնալությամբ ու դետալների մանրակրկիտ պատկերմամբ։ Հեղինակը կտավում պատկերել է ծաղկած խնձորենիներ, ցանկապատեր, խարխլված քողտիկ, ծերունի մեղվաբույծ, որը խոնարհվել է փեթակների մոտ ծխացող խարույկի դիմաց[2]։ Հորիզոնին երևում են տներ, դաշտեր։
Այս կտավի պատկերով թողարկվել են բացիկներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գյուղական տեսարան կտավը».
- ↑ «Сельский вид». my.tretyakov.ru. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Сельский вид». Электронекрасовка — online-библиотека (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сельский вид. 1867
- Художники-передвижники. Саврасов А. К. «Сельский вид» Արխիվացված 2022-09-29 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գյուղական տեսարան (նկար, Սավրասով) կատեգորիայում։ |