Գյուղական տեսարան (նկար, Սավրասով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական տեսարան
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսեյ Սավրասով
տարի1867
բարձրություն64 սանտիմետր
լայնություն100 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Գյուղական տեսարան» (ռուս.՝ Се́льский вид), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ Ալեքսեյ Սավրասովի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1867 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 65 × 100,7 սմ։

Այսօր «Գյուղական տեսարան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գյուղական տեսարան» ստեղծագործությունն առանձնանում է համայնապատկերային տարածականության հարստությամբ և գեղարվեստական լուծումներով։

Նկարն արված է գունային երանգավորման հատուկ բարդությամբ, որն աչքի է ընկնում էմոցիոնալությամբ ու դետալների մանրակրկիտ պատկերմամբ։ Հեղինակը կտավում պատկերել է ծաղկած խնձորենիներ, ցանկապատեր, խարխլված քողտիկ, ծերունի մեղվաբույծ, որը խոնարհվել է փեթակների մոտ ծխացող խարույկի դիմաց[2]։ Հորիզոնին երևում են տներ, դաշտեր։

Այս կտավի պատկերով թողարկվել են բացիկներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գյուղական տեսարան կտավը».
  2. «Сельский вид». my.tretyakov.ru. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  3. «Сельский вид». Электронекрасовка — online-библиотека (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]