Գլենդորա (Կալիֆոռնիա)
Բնակավայր | ||
---|---|---|
Գլենդորա | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Լոս Անջելես շրջան | |
Մակերես | 50,654917 կմ², 50,654929 կմ² | |
ԲԾՄ | 236±1 մետր | |
Բնակչություն | ▲52 558 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 626 | |
Փոստային դասիչ | 91740–91741 և 91740 | |
Պաշտոնական կայք | ci.glendora.ca.us(անգլ.) | |
| ||
Գլենդորա (անգլ.՝ Glendora), քաղաք Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանում, գտնվում է Լոս Անջելեսից 37 կմ արևելք։ 2000 թվականի մարդահամարի արդյունքում բնակչության թիվը կազմել է 49 415 մարդ[2]։ 2006 թվականի արդյունքներով՝ այդ թիվը հասել է 51 608-ի[3]։ Քաղաքը գտնվում է Սան Գաբրիել հովտում և սահմանակից է Արևմուտքում Ազուսա և արևելքում Սան Դիմաս քաղաքներին։ Գլենդորան ունի իր ոստիկանական ուժերը, իսկ քաղաքի հանցավորության մակարդակը շատ ցածր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգնացիո Պալոմարեսը ստացել էր 22,340 ակր (90,4 կմ²) Սան Խոսե Ռանչոյի մրցանակ 1837 թվականին նահանգապետ Խուան Բատիստա Ալվարադոյից։ Ռանչո Սան Խոսեն ներառում էր Պոմոնա, Կլարեմոնտ, Լա Վերն, Սան Դիմաս և Գլենդորա քաղաքների ներկայիս տարածքները։
Սան Գաբրիելի լեռների ստորոտում գտնվող ժամանակակից Գլենդորը հիմնադրվել է 1887 թվականի ապրիլի 1-ին Ջորջ Ուիթկոմբի կողմից (1834-1914), որը Կալիֆոռնիա է ժամանել Իլինոյսից 1880-ականների սկզբին։ Ուիթքոմբը նաև Չիկագոյում և Իլինոյսի Ռոշել Whitcomb Locomotive Works ընկերության հիմնադիրն էր։ Նա նաև հորինել է ապագա քաղաքի անունը՝ իր կնոջ՝ Լեադորա Բեննետ Ուիթքոմբի (անգլ.՝ Leadora Bennett Whitcomb) անունը միավորելով «Գլեն» (անգլ.՝ Glen) բառի հետ, որը հայերեն թարգմանաբար նշանակում է «նեղ լեռնային հովիտ»։ Հենց այդ հովտում էր գտնվում Ուիթքոմբի տունը Սան Գաբրիելի ստորոտին։ 1911 թվականի նոյեմբերի 13-ին Գլենդորը ստացել է քաղաքի կարգավիճակ[4]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ընդհանուր մակերեսը 49.91 կմ² է (49.58 կմ² ցամաք, 0.33 կմ² ջուր)։ Բնակավայրի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 236 մետր է։
Գլենդորան արևմուտքում սահմանակից է Ազուսային, իսկ արևելքում՝ Սան Դիմասին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ԱՄՆ-ի 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ Գլենդորայի բնակչությունը 49 415 մարդ է[2], բնակչության խտությունը՝ 996,7 մարդ / կմ²։ Ռասայական կազմում ընդգրկված են՝ 80,3% սպիտակ, 6,2% ասիացի, 1,5% աֆրոամերիկացի, 0,6% բնիկ ամերիկացի, 0,1% Խաղաղօվկիանոսյան կղզիաբնակ, 7,2% այլ ցեղերից[5]։
Տարիքային կառուցվածքը հետևյալն էր. 27.6%՝ մինչև 18 տարեկան, 7.6%՝ 18-24 տարեկան, 29.1%՝ 25-44 տարեկան, 23.2%՝ 45-64 տարեկան, 12.5%՝ 65 տարեկան և ավելի բարձր։ Միջին տարիքը 37 տարին է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 93,2 տղամարդ։ 18 և բարձր տարիքի յուրաքանչյուր 100 կնոջ համար կար 89,6 տղամարդ[2]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ 2,0 2,1 2,2 «Итоги переписи населения США 2000 года». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Money Magazine: Best places to live 2006: Glendora, CA snapshot
- ↑ «О городе Глендора». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Демографические данные города Глендора на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «City of Glendora: About Glendora». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.