Jump to content

Գիորգի Չակվետաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիորգի Չակվետաձե
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 29, 1999(1999-08-29)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան[1]
Դիրք կիսապաշտպան

Գիորգի Չակվետաձե (վրաց.՝ გიორგი ჩაკვეტაძე,օգոստոսի 29, 1999(1999-08-29)[1], Թբիլիսի, Վրաստան[1]), վրացի ֆուտբոլիստ, «Ուոթֆորդ» ակումբի և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան[2]։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

6 տարեկանում սկսել է մարզվել «Նորչի Դինամոելի» ակումբում՝ մարզիչ Թամազ Կոստավայի մոտ։ 2010 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Դինամոյի» ակադեմիա։ 2014 թվականին մինչև 15 տարեկանների ակումբային թիմի հետ դարձել է Վրաստանի չեմպիոն իր տարիքային խմբում[3], իսկ հաջորդ մրցաշրջանում հանդես է եկել «Դինամոյի» կրկնօրինակ կազմում։ 2015 թվականի նոյեմբերին, մինչև իր նորամուտը հիմնական թիմում, ակումբի հետ կնքել է նոր եռամյա պայմանագիր[4]։

2016 թվականին սկսել է ներգրավվել «Դինամոյի» հիմնական կազմի խաղերին։ Նոյեմբերի 18-ին Վրաստանի առաջնությունում նորամուտն է նշել՝ տասնյոթ տարեկանում՝ փոխարինման դուրս գալով «Լոկոմոտիվի» հետ Թբիլիսյան դերբիում[5]։ Առաջին մրցաշրջանում «Դինամոյի» կազմում մասնակցել է ընդամենը հինգ հանդիպման, սակայն 2017 թվականին դարձել է թիմի հիմնական խաղացողը: Ապրիլի 5-ին «Չիխուրայի» հետ խաղում խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում[6]։ Ընդհանուր առմամբ, իր երկրորդ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Նրա վրա ուշադրություն են դարձրել Արևմտյան Եվրոպայի ակումբները[7]։

2017 թվականի օգոստոսին 1,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է բելգիական «Գենտ» ակումբ[7]։ Բացի այդ, ըստ գործարքի պայմանների, թբիլիսյան ակումբը ֆուտբոլիստի վաճառքից ստացված հասույթի կեսի իրավունք է ստացել[8]։ Հաղորդվում էր, որ Մյունխենի «Բավարիան» նույնպես այդ ժամանակ հետաքրքրվել է վրացի ֆուտբոլիստով, սակայն ուշացել է իր առաջարկից[9]։ Թբիլիսիի «Դինամոյի» նախագահ Ռոման Պիպիայի տեղեկացմամբ՝ նրանով հետաքրքրվել են նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Հոֆենհայմը» և «Բայերը»[8]։ Սկզբում պահեստային էր «Գենտում», նույնիսկ հազվադեպ էր հայտնվում ակումբի հայտացուցակում։ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Բելգիայի առաջնությունում նորամուտն է տեղի ունեցել «Բրյուգգեի» հետ խաղում, որում նա փոխարինման է դուրս եկել[10]։ Հաջորդ անգամ ակումբի կազմում խաղացել է 2018 թվականի հունվարի 21-ին՝ Մոյզես Սիմոնի և Բրեխտ Դեագերեի վնասվածքների պատճառով «Լոքերենի» հետ խաղում տեղ ստանալով կազմում։ Փոխարինման դուրս գալով՝ գոլի հեղինակ է դարձել[11]։ 2018 թվականի սկզբին կրկին հաղորդվում էր Չակվետաձեի նկատմամբ «Տոտտենհեմի», ինչպես նաև Դոնեցկի «Շախտյորի» հետաքրքրության մասին[2][12]։ «Լոքերենի» հետ խաղում ցուցադրած բարձր մակարդակից հետո վրացին ստացել է մարզիչ Իվա Վանդերհագեի վստահությունը և 2017/2018 մրցաշրջանի երկրորդ կեսում պարբերաբար խաղացել է, այդ թվում՝ Բելգիայի առաջնության փլեյ-օֆֆում:

2023 թվականի օգոստոսի 2-ին մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Ուոթֆորդ»՝ հետգնման տարբերակով[13]։

Ելույթներ ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսին մարզիչ Վլադիմիր Վայսի կողմից ընդգրկվել էր Վրաստանի հավաքականի ընդլայնված կազմում[14]։ Սակայն Իռլանդիայի և Ավստրիայի հետ խաղերի վերջնական հայտացուցակում չի հայտնվել։ 2018 թվականի մարտի 24-ին նորամուտն է նշել Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղում[15]։ Այդ խաղում խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեներից և դարձել է գոլի հեղինակ: Սեպտեմբերի 6-ին Ղազախստանի հավաքականի հետ խաղում աչքի է ընկել գոլով: Այս գոլը առաջինն էր ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի պատմության մեջ[16]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սլովան» (Բրատիսլավա)

  • Սլովակիայի չեմպիոն՝ 2022/23
  • Վրաստանի տարվա ֆուտբոլիստ՝ 2018
  • Պատվո Շքանշան (2024)[17]

Հանդիպումներ ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ խաղացված հանդիպումներ՝ 7/խփված գոլեր՝ 5, հաղթանակներ՝ 6, ոչ-ոքի՝ 1, պարտություններ՝ 0:

Հայրը՝ Մերաբ Չակվետաձեն 1993 թվականի սեպտեմբերին Աբխազիայում պատերազմից հետո ընտանիքի հետ մեկնել է Խոնի, ապա՝ Փոթի։ Մայրը՝ Մթվարիսա Ռուխաձեն՝ ծագմամբ Խոնիից։ Գիորգին մանկության տարիներին հաջողությամբ սովորել է դպրոցում, հատկապես սիրում էր մաթեմատիկա և ֆիզիկա, բայց նույնիսկ ավելի հաջող ֆուտբոլ էր խաղում[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Шахтер проявляет интерес к юному хавбеку Гента». Football.ua. 2018-01-08. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  3. «Both teams won in Youth League» (անգլերեն). FC Dinamo Tbilisi. 2014-03-28. Արխիվացված օրիգինալից 2018-09-07-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  4. «გიორგი ჩაკვეტაძემ კონტრაქტი გაახანგრძლივა» (վրացերեն). FC Dinamo Tbilisi. 2015-11-18. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  5. «Dinamo Tbilisi vs. Lokomotivi Tbilisi - 18 November 2016» (անգլերեն). Soccerway. Արխիվացված օրիգինալից 2018-03-25-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  6. «Dinamo Tbilisi vs. Chikhura - 5 April 2017» (անգլերեն). Soccerway. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  7. 7,0 7,1 Prat, Irati. (2018-11-16). «Así juega Giorgi Chakvetadze, la perla georgiana que sigue el Barcelona» (իսպաներեն). Marca. Արխիվացված օրիգինալից 2018-11-20-ին. Վերցված է 2019-03-12-ին.
  8. 8,0 8,1 «ეს ბიჭებიც და ტრანსფერებიც თბილისის "დინამოსია"» (վրացերեն). FC Dinamo Tbilisi. 2017-09-16. Արխիվացված օրիգինալից 2018-09-06-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  9. «Opmerkelijk: AA Gent troeft Bayern München af voor toptalent» (հոլանդերեն). Voetbalkrant. 2017-08-25. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  10. «Jupiler Pro League: Club Brugge KV 2 - 1 KAA Gent» (հոլանդերեն). KAA Gent. 2017-10-01. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  11. Van Lindt, Aernout. (2018-01-22). «Jonge aanwinst maakt indruk bij AA Gent, miljoenenboden dan toch niet onlogisch? "Gaan nog mooie dingen van hem zien"» (հոլանդերեն). Voetbalkrant. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  12. «18-летний грузинский игрок попал в сферу интересов «Тоттенхэма»». Soccer.ru. 2018-01-10. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  13. Anthony Matthews (2023-08-02). «Watford sign Georgia star Chakvetadze on loan from KAA Gent». Watford Observer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-08-02-ին. Վերցված է 2023-08-11-ին.
  14. «Назван состав сборной Грузии по футболу на матчи с Ирландией и Австрией». Sputnik. 2017-08-18. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  15. «Сборная Грузии по футболу разгромила Литву в товарищеском матче». Sputnik. 2018-03-24. Արխիվացված օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  16. «Chakvetadze scores first goal in UEFA Nations League» (անգլերեն). UEFA. 2018-09-06. Արխիվացված օրիգինալից 2018-09-09-ին. Վերցված է 2018-09-11-ին.
  17. Суетов, Андрей (2024-07-03). «Президент Грузии наградила игроков футбольной сборной орденом Чести за участие в Евро-2024». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2024-07-03-ին.
  18. Георгий Чакветадзе признан лучшим футболистом Грузии минувшего сезона Արխիվացված 2019-10-23 Wayback Machine(ռուս.)