Jump to content

Գիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիգա-ն (հունարեն՝ γίγας -«հսկա» ) (հայերեն նշանակումը՝ Գ, միջազգային նշանակումը՝ G) տասնորդական նախածանց է, որը մեծացնում է ֆիզիկական մեծությունը 109(1 000 000 000) անգամ։

Օրինակ՝

1 գիգահերց = 109 հերց

կամ կրճատ գրելաձևով՝

1 ԳՀց = 109 Հց

Գիգան որպես երկուական նախածանց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում եկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում գիգաբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 109 բայթ, այլ՝ 10243 (230)։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ․ Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանց՝ գիբի[1], որն արդեն մեծացնում է մեծությունը 230-ով և ոչ թէ 109-ով։ Չնայած ստանդարտին՝ լայնորեն տարածված է, որ 1 գիգաբայթ=230 բայթ։

Ծանոթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]