Jump to content

Գերակտիվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերակտիվություն
Տեսակքրոնիկական հիվանդություն և ախտանիշ կամ նշան

Գերակտիվություն, վիճակ, որի ժամանակ մարդու ոչ ադեկվատ և ոչ կառուցողական շարժողական ակտիվությունն ու գրգռականությունը գերազանցում է նորման[1]։ Գերակտիվությունը համարվում է անհավարակշիռ նյարդային համակարգի հատկանիշ։

Գերակտիվության պատճատներ և ախտանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակտիվությունը երեխաների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակտիվություն հանդիպում է տարբեր հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների մոտ. գերակտիվությունը զուգակցվում է մտավոր հետամնացությամբ և ստերեոտիպային շարժումներով (ՀՄԴ-10, Դաս V. Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ, F84.4), հիպերկինետիկ խանգարումը. F90.0 ուշադրության կենտրոնացման խանգարումով (ներառելով՝ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը), վարքի հիպերկինետիկ խանգարում F90.1, այլ հիպերկինետիկ խանգարումներ՝ F90.8:

Երեխաներ մոտ գերակտիվության առաջացման պատճառներից կարող են լինել պերինատալ շրջանում անբարենպաստ ներգործությունները, ինֆեկցիաները, վաղաժամ և բարդ ծննդաբերությունը։ Այլ հնարավոր պատճառներից են. կապարային թունավորումը, վատ կամ սխալ սնունդը։

Ըստ վիճակագրական տվյալների, գերակտիվությունը, ավելի հաճախ, նկատվում է տղաների մոտ (3 անգամ ավելի շատ)[2]։ Դա պայմանավորված է նրանով, որ տղաներն ավելի խոշոր են ծնվում։ Հետևաբար, ավելի հավանական են ներարգանդային և ծննդաբերական վնասվածքների ստացման հավանականությունը։

Գերակտիվությունը հաճախ հանդիպում է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի շրջանականերում։ Սովորաբար այդ համախտանիշի ախտանշաններն ի հայտ են գալիս 4 տարեկանում[2]։ Բժշկի դիմելու միջին տարիքը 8-10 տարեկանն է. այդ տարիքում ուսումը և տնային աշխատանքները երեխայից սկսում են պահանջել ինքնուրույնություն և կենտրոնացում[2]։ Այդպիսի վիճակը հաճախ ուղեկցվում է քնի, խոսքի խանգարումով, գիշերամիզությամբ։

Երեխաների մոտ գերակտիվության հիմնական նշաններն են.

  1. Կոնկրետ իրավիճակի կոնտեքստում ընդհանուր, չափազանց բարձր ակտիվություն՝ համեմատած նույն տարիքի և մտավոր զարգացվածություն ունեցող երեխաների հետ[3]։
  2. Չափազանց անհամբերություն, հատկապես այնպիսի իրավիճակներում, երբ պահանջվում է հարաբերական հանգստություն[3]։
  3. Դաստակներում և ոտնաթաթերում հաճախ դիտարկվող անհանգիստ շարժումներ։
  4. Դասերի ժամանակ կամ այլ իրավիճակներում հաճախ բարձրանում է իր տեղից, երբ պետք է նստած մնալ[4]։
  5. Հաճախ դրսևորում է աննպատակ շարժողական ակտիվություն. վազզում է և թրջկոտում[3], մագլցում, փորձում է ինչ-որ տեղ բարձրանալ, ընդ որում այն իրավիճակներում, երբ դա չի թույլատրվում[4]։
  6. Անընդհատ ցատկում է տեղից, երբ նախատեսվում է նստած մնալ, ինչպես նաև տեղում անհանգիստ շարժվում է և պտտվում[3]։
  7. Հանգիստ, անաղմուկ խաղալու կամ ազատ ժամանակ ինչ-որ բան անելու անկարողություն[4]։
  8. Ավելորդ շարժողական ակտիվութնուն. երեխան հաճախ գտնվում է անընդհատ շարժման մեջ[4]։
  9. Աղմկոտ է և շատախոս[3]։

Գործոններ, որոնք արհեստականորեն առաջ են բերում ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ[5].

  1. Ժառանգականություն,
  2. Պտղի ներարգանդային սխալ զարգացում,
  3. Հղի կնոջ մոտ արյան բարձր ճնշում,
  4. Հղիության տոքսիկոզ,
  5. Ներարգանդային շնչահեղձություն։

Գերակտիվությունը մեծերի մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակտիվությունը կարող է դրսևորվել բիպոլյար (երկբևեռ) աֆեկտիվ և մանիակային փուլում՝ շիզոաֆեկտիվ խանգարում ունեցեղ հիվանդների մոտ[1], դեմենցիայով որոշ հիվանդների մոտ՝ անկանոն աճապարողության տեսքով[1], ժամանակավոր գերակտիվությամբ. գրավչանյութերից սուր թունավորումից (օրինակ՝ կոկաինից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Жмуров В. А. Гиперактивность // Большая энциклопедия по психиатрии. — 2-е изд.
  2. 2,0 2,1 2,2 Шабалов Н. П. F90. Синдром дефицита внимания с гиперактивностью // Справочник педиатра. — 3 изд. — Питер, 2013. — С. 357. — 736 с. — ISBN 978-5-496-00717-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Всемирная организация здравоохранения F9 Эмоциональные расстройства и расстройства поведения, начинающиеся обычно в детском и подростковом возрасте // Международная классификация болезней (10-й пересмотр). Класс V: Психические расстройства и расстройства поведения (F00—F99) (адаптированный для использования в Российской Федерации). — Ростов-на-Дону: Феникс, 1999. — С. 330—333. — ISBN 5-86727-005-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 Психиатрия / под ред. Н. Г. Незнанова, Ю. А. Александровского, Л. М. Барденштейна, В. Д. Вида, В. Н. Краснова, Ю. В. Попова. — М.: ГЭОТАР-Медиа, 2009. — С. 420. — 512 с. — (Серия «Клинические рекомендации»). — ISBN 978-5-9704-1297-8
  5. «Кто такие гиперактивные дети, главные симптомы и признаки» (ռուսերեն). klumbariy.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.