Գեորգի Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1931(1931-12-19) (92 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԿուսակցությունԽՄԿԿ

Սարգսյան Գեորգի Սոսնիկի (դեկտեմբերի 19, 1931(1931-12-19)), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972)։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության ինստիտուտը։ 1962-1972 թվականներին՝ Աշխատանքի ԳՀԻ-ի գիտաշխատող, 1972-1974 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրենի տեղակալ։ 1974 թվականից զբաղեցրել է կուսակցական պաշտոններ։ Ուսումնասիրությունները վերաբերում են սոցիալիզմի քաղաքատնտեսության, մասնավորապես՝ ժողովրդի բարեկեցության, իրական եկամուտների, ըստ աշխատանքի բաշխման, սպառման հասարակական ֆոնդերի պրոբլեմներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 221