Jump to content

Գեորգի Ռակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Ռակովսկի
բուլղար․՝ Георги Раковски
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1821(1821-04-14)[1][2][3][…]
ԾննդավայրԿոտել, Օսմանյան կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 9, 1867(1867-10-09)[5] (46 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա[6]
Քաղաքացիություն Բուլղարիա
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունՖեների հունական ուղղափառ դպրոց
Մասնագիտությունլրագրող, գրող և բանաստեղծ
 Georgi Rakovski Վիքիպահեստում

Գեորգի Ստոյկով Ռակովսկի (ապրիլի 14, 1821(1821-04-14)[1][2][3][…], Կոտել, Օսմանյան կայսրություն[4] - հոկտեմբերի 9, 1867(1867-10-09)[5], Բուխարեստ, Ռումինիա[6]), բուլղարացի հեղափոխական։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1841 թվականին Աթենքում հիմնադրել է Բուլղարիայում և Հունաստանում ազատագրական հակաթուրքական ապստամբություն կազմակերպելու գաղտնի ընկերություն, նույն թվականին Բրեիլայում (Ռումինիա) գլխավորել է հակաթուրքական ելույթ։ 1853 թվականին փորձ է արել Բուլղարիայում կազմակերպել հակաթուրքական ապստամբություն։ 1854 թվականին ղեկավարել է ապստամբների ջոկատ Մտարա Պլանինայում։ 1861—1862 թվականներին Բելգրադում կազմակերպել է առաջին Բուլղարական լեգիան (զորամիավորում), 1866 թվականի վերջին Բուխարեստում միավորել է չետոնիկ վոյեվոդաներին՝ Բուլղարիան օսմանյան լծից ազատագրելու նպատակով ծրագրված գործողություններ մղելու համար։ Կազմել է «Անտառային ժողովրդական ջոկատների ժամանակավոր օրենք» (1867 թվական), որտեղ արտահայտել է չետնիկներին կենտրոնացված ռազմական կազմակերպության վերածելու միտքը։ Առաջ է քաշել ազատագրական պայքարում բալկանյան ժողովուրդների եղբայրական համերաշխության գաղափարը։

Բուլղարիայի ռազմական ակադեմիան կոչվում է Գեորգի Ռակովսկու անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Ռակովսկի» հոդվածին։