Գեղամ Գավաֆյան
Արտաքին տեսք
Գեղամ Գավաֆյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1888 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | նոյեմբերի 30, 1959 |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պերպերյան վարժարան |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Կեդրոնական վարժարան |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
![]() |
Գեղամ Գավաֆյան (1888, Կոստանդնուպոլիս - նոյեմբերի 30, 1959), հայ ճարտարապետ, կրթական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Որդին է Գարեգին Գավաֆյանի։ Սովորել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանում, ապա շարունակել ուսումը Պերպերյան վարժարանում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Փարիզում։ Վերադառնալով Պոլիս՝ վարել է մի շարք պաշտոններ։ 1917-1927 տասնամյակում եղել է Կեդրոնական վարժարանի տնօրեն, դասավանդել է փիլիսոփայության պատմություն և այլ առարկաներ։ Աշխատակցել է մամուլին, ունեցել հասարակական բեղուն գործունեություն[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 232.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Գավաֆյան» հոդվածին։ |