Գաուրի Շանկար (տիբեթ.՝ Jomo Tseringma), լեռնագագաթ Մեծ Հիմալայներում, Նեպալի և Չինաստանի սահմանագլխին։ Բարձրությունը 7144 մետր է։ Մինչ 1913 թվականը սխալմամբ նույնացնում էին նրանից 60 կմ արևելք գտնվող Ջոմոլունգմայի հետ։
Անվանումն ունի դիցաբանական ծագում. լեռը համարում էին Փարվաթի աստվածուհու և Շիվա աստծու կացարանը։ Անվանումը կազմված է սանսկրիտով գաուրի «սպիտակ, գեղեցիկ» բառից, որը Փարվաթիի մականունն էր, և սանկարա «բարերար, օրհնյալ» բառից, որը Շիվայի մականունն էր[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 704)։