Գալոն (խմիչք)
Արտաքին տեսք
Գալոն | |
---|---|
Ծագման երկիր | Պորտուգալիա |
Բաղադրամասեր | սուրճ և կաթ |
Galão Վիքիպահեստում |
Գալոն (պորտ.՝ Galão), պորտուգալական սրճային տաք խմիչք, որը պատրաստվում է էսպրեսո սրճի և փրփրեցված տաք կաթի խառնուրդից։
Պատրաստման եղանակով գալոնը նման է լատտեին։ Բարձր բաժակին ավելացվում է մեկ քառորդ տաք սուրճ և երեք քառորդ հարված կաթ։ Հնարավոր է խմիչքի պատրաստումը 1:1 հարաբերակցությամբ։ Այդ խմիչքն ունի «meia de leite» (պորտուգալերենից թարգմանվում է՝ «կես կաթ») անվանումը և մատուցվում է գավաթով։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դասական գալոն։ Սուրճի և փրփրեցված կաթի հարաբերակցությունը՝ 1:4,
- «Բաց» գալոն (պորտ.՝ Galão claro)։ Սուրճի մասը այս տեսակ գալոնում հասնում է մոտավորապես ամբողջ խմիչքի 1/5-ին, մնացած մասը կազմում է կաթը։
- «Մուգ» գալոն (պորտ.՝ Galão escuro)։ Այս բաղադրատոմսը պատրաստվում է 1/3 սուրճով և 2/3 կաթով։
- «Կես կաթ» (պորտ.՝ Мeia de leite)։ Սուրճը և կաթը խառնվում են հավասար հարաբերակցությամբ։
Պորտուգալիայում գալոն պատրաստելու համար հիմնականում օգտագործվում է տարբեր տեսակի սուրճերի խառնուրդ։
Երբեմն գալոնը մատուցում են առանձին փաթաթված դարչինի ձողիկով, որն այս դեպքում կարող է ծառայել որպես գդալ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Кофе галлон: как правильно приготовить». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- João Luís Vieira Leitão, Coffee: Portugal’s Other National DrinkԱրխիվացված 2012-02-22 Wayback Machine (անգլ.)