Գալոն (խմիչք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալոն
Ծագման երկիր Պորտուգալիա
Բաղադրամասերսուրճ և կաթ
 Galão Վիքիպահեստում

Գալոն (պորտ.՝ Galão), պորտուգալական սրճային տաք խմիչք, որը պատրաստվում է էսպրեսո սրճի և փրփրեցված տաք կաթի խառնուրդից։

Պատրաստման եղանակով գալոնը նման է լատտեին։ Բարձր բաժակին ավելացվում է մեկ քառորդ տաք սուրճ և երեք քառորդ հարված կաթ։ Հնարավոր է խմիչքի պատրաստումը 1:1 հարաբերակցությամբ։ Այդ խմիչքն ունի «meia de leite» (պորտուգալերենից թարգմանվում է՝ «կես կաթ») անվանումը և մատուցվում է գավաթով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասական գալոն։ Սուրճի և փրփրեցված կաթի հարաբերակցությունը՝ 1:4,
  • «Բաց» գալոն (պորտ.՝ Galão claro)։ Սուրճի մասը այս տեսակ գալոնում հասնում է մոտավորապես ամբողջ խմիչքի 1/5-ին, մնացած մասը կազմում է կաթը։
  • «Մուգ» գալոն (պորտ.՝ Galão escuro)։ Այս բաղադրատոմսը պատրաստվում է 1/3 սուրճով և 2/3 կաթով։
  • «Կես կաթ» (պորտ.՝ Мeia de leite)։ Սուրճը և կաթը խառնվում են հավասար հարաբերակցությամբ։

Պորտուգալիայում գալոն պատրաստելու համար հիմնականում օգտագործվում է տարբեր տեսակի սուրճերի խառնուրդ։

Երբեմն գալոնը մատուցում են առանձին փաթաթված դարչինի ձողիկով, որն այս դեպքում կարող է ծառայել որպես գդալ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кофе галлон: как правильно приготовить». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]