Գալինա Տեր-Դավթյան
Ծնվել է | 1923 |
---|---|
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | մայիսի 9, 1984 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Պարգևներ |
Գալինա Սուրենի Տեր-Դավթյան (1923, Թավրիզ, Իրան - մայիսի 9, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, նյարդաբույժ։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1983)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալինա Տեր-Դավթյանը ծնվել է 1923 թվականին Պարսկաստանի Թավրիզ քաղաքում, Պարսկաստանում ԽՍՀՄ դեսպանատան բժիշկ Սուրեն Տեր-Դավթյանի ընտանիքում։ 1931-1934 թվականներին սովորել է դեսպանատանը կից ռուսական դպրոցում։ 1934 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1934-1941 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսական դպրոցում, 1941-1946 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետում։ 1946-1947 թվականներին հոգեբույժի մասնագիտություն է ստացել Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում՝ պրոֆեսոր Անդրանիկ Մեհրաբյանի ղեկավարությամբ։ 1947-1953 թվականներին աշխատել է Լենինականի՝ իր իսկ կողմից կազմակերպած հոգեբուժական դիսպանսերում։ 1947-1949 թվականներին 15 մահճակալ ունեցող դիսպանսերը տեղակայվել է մաշկա-վեներական դիսպանսերի կիսանկուղային հարկում և ունեցել մեկ բժիշկ (Գալինա Տեր-Դավթյանը), երկու բուժքույր, չորս սանիտար։ 1950 թվականին դիսպանսերին հատկացվել է Լենինականի Նոր ավան թաղամասում գտնվող պարսպապատ նոր շենք՝ 30 մահճակալով։
1953-1959 թվականներին, թողնելով հոգեբույժի մասնագիտությունը, որպես նյարդաբույժ աշխատել է Լենինականի քաղաքային հիվանդանոցում, ապա՝ զինվորական հոսպիտալում։ 1960 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել ՀԽՍՀ առողջապահության նախարարության չորրորդ գլխավոր վարչության հիվանդանոցի նյարդաբուժական բաժանմունքում՝ որպես վարիչ։ 1965 թվականին մասնագիտացման մեկամսյա դասընթաց է անցել Մոսկվայի ԽՍՀՄ ԱՆ չորրորդ գլխավոր վարչության կենտրոնական կլինիկական հիվանդանոցի նյարդաբուժական բաժանմունքում։
Մահացել է 1984 թվականի մայիսի 9-ին Երևանում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- Լենինի 100-ամյակին նվիրված մեդալ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։
- 1923 ծնունդներ
- Թավրիզ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 9 մահեր
- 1984 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ հոգեբույժներ