Գալինա Տեր-Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գալինա Տեր-Դավթյան
Գալինա Տեր-Դավթյան.jpg
Ծնվել է1923
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էմայիսի 9, 1984(1984-05-09)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Գալինա Սուրենի Տեր-Դավթյան (1923, Թավրիզ, Իրան - մայիսի 9, 1984(1984-05-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, նյարդաբույժ։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1983)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Տեր-Դավթյանը ծնվել է 1923 թվականին Պարսկաստանի Թավրիզ քաղաքում, Պարսկաստանում ԽՍՀՄ դեսպանատան բժիշկ Սուրեն Տեր-Դավթյանի ընտանիքում։ 1931-1934 թվականներին սովորել է դեսպանատանը կից ռուսական դպրոցում։ 1934 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1934-1941 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսական դպրոցում, 1941-1946 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետում։ 1946-1947 թվականներին հոգեբույժի մասնագիտություն է ստացել Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում՝ պրոֆեսոր Անդրանիկ Մեհրաբյանի ղեկավարությամբ։ 1947-1953 թվականներին աշխատել է Լենինականի՝ իր իսկ կողմից կազմակերպած հոգեբուժական դիսպանսերում։ 1947-1949 թվականներին 15 մահճակալ ունեցող դիսպանսերը տեղակայվել է մաշկա-վեներական դիսպանսերի կիսանկուղային հարկում և ունեցել մեկ բժիշկ (Գալինա Տեր-Դավթյանը), երկու բուժքույր, չորս սանիտար։ 1950 թվականին դիսպանսերին հատկացվել է Լենինականի Նոր ավան թաղամասում գտնվող պարսպապատ նոր շենք՝ 30 մահճակալով։

1953-1959 թվականներին, թողնելով հոգեբույժի մասնագիտությունը, որպես նյարդաբույժ աշխատել է Լենինականի քաղաքային հիվանդանոցում, ապա՝ զինվորական հոսպիտալում։ 1960 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել ՀԽՍՀ առողջապահության նախարարության չորրորդ գլխավոր վարչության հիվանդանոցի նյարդաբուժական բաժանմունքում՝ որպես վարիչ։ 1965 թվականին մասնագիտացման մեկամսյա դասընթաց է անցել Մոսկվայի ԽՍՀՄ ԱՆ չորրորդ գլխավոր վարչության կենտրոնական կլինիկական հիվանդանոցի նյարդաբուժական բաժանմունքում։

Մահացել է 1984 թվականի մայիսի 9-ին Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • Լենինի 100-ամյակին նվիրված մեդալ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։