Գազ ուղղատերև
Արտաքին տեսք
Գազ ուղղատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ ուղղատերև (A. strictifolius) |
Միջազգային անվանում | |
Astragalus strictifolius |
Գազ ուղղատերև (լատին․՝ Astragalus strictifolius), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թում է, 30-40 սմ բարձրությամբ։ Տերևները կազմված են 3-4 զույգ երկարավուն, նշտարաձև, մոխրագույն, հազվադեպ՝ կանաչավուն թաղիքանման մազմզուկապատ, 2 սմ երկարությամբ և 0,5 սմ լայնությամբ տերևիկներից։ Տերևակիցները սկզբում մազմզուկապատ են, հետագայում՝ մերկ։ Ծաղկաբույլերը երկարավուն, գլանաձև են, հազվադեպ՝ օվալաձև։ Ծաղկակիցները լայն-երկարավուն են, սրածայր։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Իրանում, Արևմտյան Հայաստանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Զանգեզուրում, միջին և վերին լեռնային գոտիներում։ Էկոլոգիական խումբը՝ XI [1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 69։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ ուղղատերև» հոդվածին։ |
|