Գազ ուղղատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ ուղղատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ ուղղատերև (A. strictifolius)
Միջազգային անվանում
Astragalus strictifolius

Գազ ուղղատերև (լատին․՝ Astragalus strictifolius), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թում է, 30-40 սմ բարձրությամբ։ Տերևները կազմված են 3-4 զույգ երկարավուն, նշտարաձև, մոխրագույն, հազվադեպ՝ կանաչավուն թաղիքանման մազմզուկապատ, 2 սմ երկարությամբ և 0,5 սմ լայնությամբ տերևիկներից։ Տերևակիցները սկզբում մազմզուկապատ են, հետագայում՝ մերկ։ Ծաղկաբույլերը երկարավուն, գլանաձև են, հազվադեպ՝ օվալաձև։ Ծաղկակիցները լայն-երկարավուն են, սրածայր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Իրանում, Արևմտյան Հայաստանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Զանգեզուրում, միջին և վերին լեռնային գոտիներում։ Էկոլոգիական խումբը՝ XI [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 69։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ ուղղատերև» հոդվածին։