Jump to content

Գազ Բիլովայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ Բիլովայի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ Բիլովայի (A. bylowae)
Միջազգային անվանում
Astragalus bylowae
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Գազ Բիլովայի (լատին․՝ Astragalus bylowae), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է, որը ծածկված է երկծայր մազկիներով։ 20-40 սմ բարձրությամբ ցողունը ճյուղավորված է։ Տերևների երկարությունը հասնում է 3-6 սմ-ի։ Տերևիկները 7-12-ական են, վերևից մերկ են, իսկ տակից՝ առսեղմ խավոտ։ Պսակը կարմրավուն է, 12-15 մմ երկարությամբ։ Ունդերը գլանաձև են, գծային, կախված և ունեն 20-30 մմ երկարություն, 2 մմ լայնություն[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Տեղ գյուղի շրջակայք)[1]։

Բույսը աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա, տափաստաններում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է հողերի ինտենսիվ յուրացվող գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.