Բևեռային որոր
Բևեռային որոր | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Larus glaucoides
Meyer, 1822
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
|
Բևեռային որոր կամ իսլանդական որոր (Larus glaucoides)[1], որորների (Laridae) ընտանիքի խոշոր թռչուն։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր տեսակները ֆենոտիպորեն ներկված են բաց տոներով և մուգ գույնի փետուրները բացակայում են։ Սեռահասուն ձևերը ունեն բաց մոխրագույն փետրածածկ և դեղնականաչավուն կտուց։ Ոչ հասուն տեսակների մոտ կտուցը որպես կանոն ներկված է բաց գույնով։
Պոչը փոքր-ինչ ավելի մուգ է և ունի վարդագույն երանգ։ Բևեռային որորի արձակած ձայները նման են արծաթափայլ որորի (Larus argentatus) ձայներին։ Մարմնի երկարությունը կազմում է 50-66 սմ, իսկ թևերի չափը՝ մինչև 140 սմ-ի։ Բևեռային որորների քաշը տատանվում է 820-1100 գրամ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրում են Կանադայի և Գրենլանդիայի արկտիկական շրջաններում։
Թռչունները ձմեռում են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային շրջաններից մինչև Բրիտանական կղզիները ընկած տարածքներում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ լճերի տարածաշրջանում։ Եվրոպայում բևեռային որորները հանդիպում են հազվադեպ։
Վարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բևեռային որորների գաղթօջախներում կան առանձին ափամերձ քարեր և ժայռեր։ Որպես կանոն՝ բնում լինում են երկու-երեք ձու։ Որորի ճուտիկները դառնում են սեռահասուն թռչուններ չորս տարեկան հասակում։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես որորների ցեղի բոլոր թռչունները, այնպես էլ բևեռային որորը ամենակեր է։ Սնունդ հայթայթելու նպատակով այս թռչունները կարող են երկար ժամանակ թռչել ծովի վրայով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 90. — 2030 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեւեռային չայկան: տեղեկատվությունը կայքում IUCN Կարմիր գրքի
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային որոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային որոր» հոդվածին։ |
|