Բրունո լը Մեր
Բրունո լը Մեր | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական շարժման միություն, Հանրապետականներ և Renaissance[1] |
---|---|
Կրթություն՝ | Բարձրագույն նորմալ դպրոց[2], Վարչական ազգային դպրոց (1998), Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Lycée Saint-Louis-de-Gonzague? |
Գիտական աստիճան՝ | aggregation of modern literature? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 15, 1969[3][4][5][…] (55 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Maurice Le Maire? |
Մայր | Viviane Fradin de Belâbre? |
Ամուսին | Pauline Le Maire?[6] |
Կայք՝ | brunolemaire.fr |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բրունո լը Մեր (ֆր.՝ Bruno Le Maire, ապրիլի 15, 1969[3][4][5][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին ընդունվել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոց, որտեղ սովորել է ֆրանսիական գրականություն։ Հետագայում ավարտել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Վարչակազմի ազգային դպրոցը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչակազմի ազգային դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։ Աշխատել է Ռազմավարական հարցերի, անվտանգության և զինաթափման վարչությունում։
2002-2004 թվականներին եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խորհրդական։
2004-2005 թվականներին եղել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խորհրդական։
2005-2006 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետի խորհրդական։
2006-2007 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետի կաբինետի տնօրեն։
2007 թվականի հունիսի 17-ի ազգային ընտրություններում Էր դեպարտամենտի կողմից ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։
2007 թվականի հունիսի 20-ից մինչև 2009 թվականի հունվարի 13-ը և 2016 թվականի հունիսի 20-ից պատգամավոր է։
2008 թվականից մինչեւ 2014 թվականը եղել է Էվրեի մունիցիպալ խորհրդի անդամ և Ժողովրդական շարժման միության քաղաքական խորհրդական։
2008 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2009 թվականի հունիսի 23-ը եղել է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետական քարտուղար։
2009 թվականի հունիսի 23-ից մինչև 2012 թվականի մայիսի 10-ը եղել է գյուղատնտեսության, պարենի, ձկնորսության և տարածքային պլանավորման հարցերով նախարար։
2017 թվականի մայիսի 17-ին Էդուարդ Ֆիլիպի կառավարությունում նշանակվել է տնտեսության նախարար, նույն օրը հեռացվել Է «Հանրապետականներ» կուսակցությունից[11]։
2017 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես «Առա՛ջ, հանրապետություն» նախագահական կուսակցությունից թեկնածու[12]։
2020 թվականի հուլիսի 6-ին Կաստեքսի կառավարությունը ձևավորելիս պահպանել է իր պաշտոնը[13]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է գալիս Բրյուսելում Եվրոպական Միության ապագա զինված ուժերի գլխավոր շտաբի ստեղծման օգտին։
Բազմիցս կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել իր ընդլայնումը և կենտրոնանալ եվրոպական ինստիտուտների ամրապնդման վրա Արևմտյան Բալկանների երկրների կազմակերպության մեջ ընդունվելուց հետո[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/bruno-le-maire-1969
- ↑ 2,0 2,1 https://www.archicubes.ens.fr/lannuaire#annuaire_chercher?identite=Le+Maire
- ↑ 3,0 3,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 GeneaStar
- ↑ 5,0 5,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ http://madame.lefigaro.fr/societe/bruno-le-maire-le-charme-discret-de-pauline-le-maire-071016-117205
- ↑ http://www.lalettredulibraire.com/Palmar%C3%A8s-du-Festival-Livres-Musiques-de-Deauville
- ↑ Les Échos (ֆր.) // Les Échos — 1908. — ISSN 0153-4831; 1636-9653; 2270-5279
- ↑ https://www.bundesfinanzministerium.de/Content/DE/Video/2022/2022-07-25-verdienstorden-fuer-le-maire/2022-07-25-verdienstorden-fuer-le-maire.html
- ↑ https://presse.economie.gouv.fr/24-07-2022-deplacement-de-bruno-le-maire-a-berlin-lundi-25-juillet/
- ↑ «Bruno Le Maire et Gérald Darmanin exclus des Républicains». Midi Libre (ֆրանսերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Législatives : Bruno Le Maire, candidat sous l'étiquette La République en marche». Le Point (ֆրանսերեն). 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Remaniement : qui sont les ministres du gouvernement Castex» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Яйцеголовая надежда. Париж против расширения Евросоюза
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքում Արխիվացված 2009-07-28 Wayback Machine(ֆր.)
- Անձնական էջը Ֆրանսիայի ազգային ժողովի կայքում(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո լը Մեր» հոդվածին։ |
|