Բրունո Պերես
Պերեսը Ռոմայի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Bruno da Silva Peres | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 1, 1990[1][2][3] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Սան Պաուլու (վարձավճարով Ռոմայից) | ||
Համար | - | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2010 | Աուդաքս Սան Պաուլու | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 | Աուդաքս Սան Պաուլու | 26 | (2) |
2010 | Բրագանտինո | 6 | (1) |
2011-2012 | Գուարանի | 33 | (0) |
2012-2014 | Սանտոս | 38 | (3) |
2014-2016 | Տորինո | 65 | (6) |
2016-ներկա | Ռոմա | 48 | (2) |
2018-ներկա | → Սան Պաուլու | 0 | (0) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հուլիսի 12-ի, 2018: |
Բրունո Պերես (պորտ.՝ Bruno Peres, մարտի 1, 1990[1][2][3], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռոմայից վարձավճարով հանդես է գալիս Սան Պաուլուի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Պերեսը սկսել է Աուդաքս Սան Պաուլուում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2010 թվականի փետրվարի 21-ին՝ Ունիան Բարբարենսեի դեմ խաղում[5]։ 2010 թվականին նա վարձավճարով միացավ Բրագանտինոյին[6]։ Ակումբի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 7-ին՝ Ամերիկա Մինեյրոյի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հունիսի 1-ին՝ Բրազիլենսեի դեմ խաղում[8]։ Բրագանտինոյի կազմում նա անցկացրեց 6 հանդիպում՝ խփելով 1 գոլ։
2011 թվականին Պերեսը վարձավճարով տեղափոխվեց Գուարանի։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 26-ին՝ Դուկի դի Կաշիասի դեմ խաղում[9]։ Գուարանիի կազմում նա անցկացրեց 33 հանդիպում։
Սանտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հուլիսի 5-ին Պերեսը 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սանտոս։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 8-ին՝ Գրեմիոյի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց հուլիսի 29-ին՝ Պոնտե Պրետայի դեմ խաղում[11]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
2013 թվականի հունվարի 15-ին Պերեսը 4 տարվա պայմանագիր կնքեց Ինտերնասիոնալի հետ, սակայն 3 օր անց գործարքը չեղյալ հայտարարվեց, ինչից հետո Սանտոսը գնեց բրազիլացու ամբողջ տրանսֆերը[12]։ Ակումբի կազմում Պերեսը անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 68 հանդիպման և դառնալով 4 գոլի հեղինակ։
Տորինո
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 16-ին Պերեսը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[13]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 21-ին՝ Վերոնայի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 24-ին՝ Կալյարիի դեմ խաղում[16]՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[17]։ Իր առաջին գոլը Իտալիայում խփեց 2014 թվականի նոյեմբերի 30-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[18][19]։ 2015 թվականի փետրվարի 1-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում բրազիլացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ Տորինոն հաղթեց 5-1 հաշվով[20]։ 2015 թվականի ապրիլի 29-ին Պերեսը բացեց խաղի հաշիվը Պալերմոյի դեմ խաղում[21]։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[22][23]։ Տորինոյի կազմում Պերեսը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 16-ին Պերեսը 12․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ռոմա[24][25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[26]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[28]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 12-ի դրությամբ[29]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Աուդաքս Սան Պաուլու | 2010 | — | 10 | 0 | 10 | 0 | |||||
2011 | 16 | 2 | 16 | 2 | |||||||
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 2 | 26 | 2 | |
Բրագանտինո (վարձավճար) | 2010 | 6 | 1 | — | — | 6 | 1 | ||||
Գուարանի (վարձավճար) | 2011 | 13 | 0 | 13 | 0 | ||||||
2012 | 3 | 0 | 17 | 0 | 20 | 0 | |||||
Ընդհանուր | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 | 33 | 0 | |
Սանտոս | 2012 | 25 | 2 | — | — | 2 | 0 | 27 | 2 | ||
2013 | 11 | 1 | 2 | 0 | 18 | 0 | 31 | 1 | |||
2014 | 2 | 0 | 1 | 0 | 7 | 1 | 10 | 1 | |||
Ընդհանուր | 38 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 27 | 1 | 68 | 4 | |
Տորինո | 2014–15 | 34 | 3 | 0 | 0 | — | 34 | 3 | |||
2015–16 | 31 | 3 | 2 | 0 | 33 | 3 | |||||
2016–17 | 0 | 0 | 1 | 1 | 1 | 1 | |||||
Ընդհանուր | 65 | 6 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 68 | 7 | |
Ռոմա | 2016–17 | 30 | 2 | 4 | 0 | 10 | 0 | — | 44 | 2 | |
2017–18 | 18 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 25 | 0 | |||
Ընդհանուր | 48 | 2 | 5 | 0 | 16 | 0 | 0 | 0 | 68 | 3 | |
Կարիերայի ընդհանուր | 173 | 12 | 11 | 1 | 16 | 0 | 70 | 3 | 270 | 16 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտոս
- Ռեկոպա Սուդամերիկանա․ 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Brazil - Bruno Peres - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Osasco Audax vs. União Barbarense - 21 February 2010 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Bragantino apresenta lateral Bruno Peres e zagueiro Everaldo». www.futebolinterior.com.br (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «América Futebol Clube (MG) - Clube Atlético Bragantino (SP), May 7, 2010 - Campeonato Brasileiro Série B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Clube Atlético Bragantino (SP) - Brasiliense Futebol Clube (DF), Jun 1, 2010 - Campeonato Brasileiro Série B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Guarani Futebol Clube (SP) - Duque de Caxias Futebol Clube (RJ), Jul 26, 2011 - Campeonato Brasileiro Série B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Santos FC - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Jul 8, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Santos FC - Associação Atlética Ponte Preta, Jul 29, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Santos compra Bruno Peres e lateral não vem mais para o Inter». www.correiodopovo.com.br. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «UFFICIALE: Torino, dal Santos arriva Bruno Peres - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Torino FC - Hellas Verona, Sep 21, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Torino vs Verona | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Cagliari vs Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Cagliari Calcio - Torino FC, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Juventus FC - Torino FC, Nov 30, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Juventus vs Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Torino FC - UC Sampdoria, Feb 1, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «US Palermo - Torino FC, Apr 29, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Torino, doppio obiettivo Bruno Peres. Convincere Ventura e nuovo contatto». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Calciomercato, Torino-Bruno Peres: sì. Rinnovo fino al 2020» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Bruno Peres completes Roma move». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Roma complete move for Peres from Torino». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «AS Roma - Udinese Calcio, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «AS Roma - FC Porto, Aug 23, 2016 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «UC Sampdoria - AS Roma, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Bruno Peres». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պերեսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Պերեսը transfermarkt-ում
- Պերեսը soccerbase.com-ում
- Պերեսը WhoScored.com կայքում
- Պերեսը Ռոմայի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-04-18 Wayback Machine
- Պերեսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Պերես» հոդվածին։ |
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Պաուլու քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աուդաքս Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Բրագանտինոյի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Գուարանիի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Տորինոյի ֆուտբոլիստներ